Մասուրի անհավանական բուժիչ հատկությունները

Դիտումներ 254

Մասուրի անհավանական բուժիչ հատկությունները

Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ:

Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն:
Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: В1 և В2 վիտամինները մասնակցում են արյունաստեղծ օրգանների աշխատանքին: Վիտամին К-ն լավացնում է արյան մակարդելիությունը:

 



Ամեն օր մասուր օգտագործելու դեպքում՝ կարելի է մոռանալ սրտային հիվանդությունների մասին: Այս մասին ասում են Լունդ համալսարանի մասնագետները:

Այս տեսությունը հաստատելու համար գիտնականներն անցկացրել են մի փորձարկում: Փորձարկման ժամանակ գեր մարդկանց առաջարկել են 6 շաբաթվա ընթացքում ամեն օր խմել կա՛մ մասուրի հյութ, կա՛մ թեյ, որը պարունակում էր 40 գ մասուր:

Մասուրի թուրմ

Այս թուրմը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, կանգնեցնում է արյունահոսությունը, դուրս է բերում լեղին, խթանում է սեռական գեղձերի աշխատանքը, արագացնում է այրվածքների բուժման գործընթացը, ունի վերականգնող հատկանիշներ:
Մասուրի թուրմ պատրաստելու համար՝ մեկ ճաշի գդալ մասուրը լցրեք տարայի մեջ և վրան 500 մլ եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի մինչև առավոտ: Օրական երկու անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, ընդունեք այս խառնուրդից կես բաժակի չափով:



Ամենաընթերցվածը