Մասկարպոնե պանիր․ Ամեն ինչ պանրի մասին ՝ ինչպե՞ս պատրաստել և ինչպե՞ս թխվածքների, պիցցաների կամ այլ ուտեստների մեջ օգտագործել

Դիտումներ 1091
Մասկարպոնե պանիր․ Ամեն ինչ պանրի մասին ՝ ինչպե՞ս պատրաստել և ինչպե՞ս թխվածքների, պիցցաների կամ այլ ուտեստների մեջ օգտագործել

Ծագում է Լոմբարդիա տարածաշրջանից։ Ենթադրվում է, որ առաջին անգամ այն սկսել են պատրաստել Միլանից հարավ-արևմուտք գտնվող Լոդի և Աբբիատեգրասսո քաղաքներում, XVI դարի վերջերին և XVII դարի սկզբներին։

Արտադրվում է Իտալիայում, արտադրող ընկերությունը «Parmalat» ՍՊԸ-ն է։

Հաճախ օգտագործվում է պանրով թխվածք և այլ աղանդերներ պատրաստելու համար։ Մասկարպոնեն պարունակում է մոտավորապես 75 % ճարպ, այդ պատճառով էլ ավելի հաճախ օգտագործվում է աղանդերներում։ Առավել հայտնի աղանդերը պատրաստված մասկարպոնեով տիրամիսուն է։ Պանիրը նաև օգտագործվում է բուսայուղի փոխարեն սենդվիչների համար։

Մասկարպոնե պանիրը տիպիկ իտալական համով ուտեստ է։ Prosciutto և Rocket պիցցաների բաղադրամասերից է

Շատերն են հավանաբար այս պանրի մասին լսել, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է պատրաստել նաեւ տանը՝ խնայելով բավականին մեծ քանակությամբ գումար։


Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է՝ յուղալի սերուցք (20 տոկոսից ոչ քիչ յուղայնությամբ), կիտրոնի աղ (լիմոնաթթու), մեկ գդալ եռացրած ջուր եւ մարլայի մեծ կտոր։ Նշենք, որ մեկ լիտր սերուցքից մոտավորապես 300գր. պանիր է ստացվում։

Պատրաստման եղանակը. սերուցքն անհրաժեշտ է լցնել կաթսայի մեջ եւ դնել կրակի վրա, սակայն չպետք է թողնել, որ այն եռա։

Այնուհետեւ մեկ լրիվ գդալ ջրի մեջ լուծում եք մեկ սուրճի գդալի չափով կիտրոնի աղն ու լցնում սերուցքի մեջ։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է խառնել ու տաքացնել եւս մի քանի րոպե։ Սերուցքը պետք է  կաթնաշոռի տեսք ստանա։ Եթե դա տեղի չի ունենում, ապա կարելի է մի քիչ էլ կիտրոնի աղ լցնել. հետեւաբար պետք է նաեւ ավելացնել եփելու ժամանակը եւ ուժեղացնել կրակը։

Հաջորդ քայլով պետք է մարլայով քամել ստացված զանգվածը։ Մարլայի երկու ծայրերը կապելուց հետո, այն պետք է կախել եւ թողնել մոտ երկու ժամ։ Երկու ժամ անց մարլայի պարունակությունն արդեն կարելի է լցնել ամանի մեջ եւ դնել սառնարան։ Տասը ժամ հետո մասկարպոնե պանիրը պատրաստ է. կարելի համտեսել։

 
 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը