Մաշկի խնամքի համար դիմակներ, որոնք կպարգևեն երիտասարդ տեսք


Ձեռքերի մաշկի համար շատ օգտակար է գազարից պատրաստված խյուսը: Քերած գազարին և ստացված հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնեք և քսեք ձեռքերին:
Մի´ թափեք ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք հակամանրէային և փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա մաշկը կլինի նուրբ, իսկ եղունգները կամրանան և չեն շերտավորվի:
Դեմքի մաշկի սնուցումը լավացնող դիմակ՝ մանանեխով
Մեկ թեյի գդալ չոր մանանեխը խառնեք մեկ ճաշի գդալ բուսական յուղի հետ եվ ավելացրեք մի փոքր եռացրած ջուր: Ստացված խառնուրդը քսեք դեմքին՝թողնելով հինգ րոպե, ապա լվացեք տաք ջրով: Վերջում օգտագործեք սնուցող կրեմ: Այս դիմակը խորհուրդ չի տրվում օգտագործել դեմքի մազակալման, անոթների լայնացման եվ վարդագույն ցանի դեպքում:
Մաշկը փափկացնող դիմակ՝ մեղրով եվ կաթնաշոռով
Մեկ ճաշի գդալ կաթնաշոռը խառնեք մեկ թեյի գդալ՝ նախապես գոլորշու վրա տաքացրած մեղրի հետ: Որպեսզի խառնուրդը շատ պինդ չստացվի, կարելի է ավելացնել ոչ մեծ քանակությամբ տաք կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին, թողեք տասնհինգ րոպե, ապա լվացեք:
Սնուցող դիմակ չոր մաշկի համար
Կաթնաշոռը, տաք կաթը, գազարի հյութը, ձիթապտղի յուղը խառնեք հավասար քանակությամբ՝ մեկական ճաշի գդալ: Ամբողջը լավ խառնեք մինչեվ միատարր զանգված ստանալը եվ քսեք դեմքին՝ հաստ շերտով: Տասնհինգ րոպեից լվացվեք տաք ջրով:
