Մաշկի վրա սև կետերի առաջացման պատճառները։


Կոմեդոնները կամ սև կետերը կարող են գլխացավանք դառնալ ոչ միայն դեռահասների, այլ նաև հասուն անձանց համար:
Դրանք այդքան տհաճ տեսք չունեն ինչպես բշտիկները, բայց դրանցից ազատվելն ավելի դժվար է: Սակայն մինչ բուժումը սկսելը, անհրաժեշտ է գտնել դրանց առաջացման պատճառները: Ինչպես տեղեկացնում է trental.ru կայքը, գոյություն ունի սև կետերի առաջացման մի քանի պատճառ:
Առաջինը և ամենատարածվածը՝ օրգանիզմի վիճակն է:
Քաղաքաբնակները գրեթե չեն ունենում մաքուր օդ շնչելու կամ որակյալ միրգ ու բանջարեղեն ուտելու հնարավորություն: Կյանքի արագ ռիթմի պատճառով՝ շատերը տառապում են սթրեսից կամ անքնությունից, ինչը ուղղակիորն կապված է մաշկի առողջության հետ:
Ուստի մաշկի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հետևել սննդակարգին: Պետք է մաքրել օրգանիզմը, հրաժարվել ճարպոտ ու տապակած սնունդից և բացառել քաղցր գազավորված ըմպելիքները: Բացի այդ, անհրաժեշտ է նաև հետևել էմոցիոնալ վիճակին. չարժի խնդիրների պատճառով փչացնել գեղեցկությունն ու երիտասարդությունը:
Հանգստանալու շատ լավ միջոց կարող են հանդիսանալ յոգան, լողը կամ մերսումը, ինչը լավ կանդրադառնա ոչ միայն դեմքի, այլև ամբողջ մարմնի վրա:
