Մաշկի թեփոտվածությունը լուրջ խնդիր է, որի լուծումը չպետք է սպասի


Հարցերին պատասխանում է մաշկաբան Կարեն Վարդանյանը:
Թինա/ Հարց– Բարև ձեզ, ես 24 տարեկան եմ, ոտքերիս վրա շագանակագույն նախշեր են եղել: Ուր գնում եմ չեն հասկանում, թե ինչ է: Ինչ խորհուրդ կտաք:
Կարեն Վարդանյան, մաշկաբան- Իհարկե, պետք է դիմեք մաշկաբանի: Շագանակագույն նախշեր հասկացողություն բժշկության մեջ գոյություն չունի: Ամենայն հավանականությամբ դրանք բծային ցանավորումներ են և կարող են հանդիսանալ մի շարք խնդիրների հետևանք: Դա պարզելու համար անպայման պետք է դիմեք մասնագետի:
Ալեն/ Հարց–Որն է պատճառը, որ իմ ձեռքերի ափերը շատ են քրտնում անկախ ամեն ինչից:
Կարեն Վարդանյան, մաշկաբան- Պաթոլոգիկ գերքրտնարտադրության հիմքում ընկած են մի շարք պատճառներ, իհարկե, կան մեթոդներ դրա կանխարգելման համար: Առաջին հերթին պետք է որոշել էնդոկրին խնդիրները` հաստատել կամ բացառել:
Անի/Հարց- Օգտագործել եմ հակաբիոտիկներ առանց հակասնկային դեղերի և այժմ կանգնել եմ փաստի առաջ` քոր ունեմ: Ինչպես ազատվեմ: Եթե կարող եք օգնեք խորհրդով:
Կարեն Վարդանյան, մաշկաբան- Կարևոր է այս դեպքում հասկանալ, թե ինչ տեղակայում և ինչ բնույթ ունի քորը, ցանավորմամբ զուգակցվում է, թե ոչ: Վերջին հաշվով պարտադիր չէ, որ քորը սնկային հիվանդության պատճառ լինի:
Լիլիթ/Հարց- Բարև ձեզ, մի ամիս առաջ հանձնել եմ հորմոնների անալիզ և այնտեղ բարձր էր միայն DGEA-ը: Ես ուզում եմ իմանալ դա կարող է ուգրիների և պզուկների առաջացման պատճառ լինել: Եվ այն ինչքան ժամանակ հետո կնվազի: Արդյոք վտանգավոր է: Նախապես շնորհակալություն:
Կարեն Վարդանյան, մաշկաբան –Կանանց մոտ հորմոնալ տեղաշարժերն ու մասնավորապես DHEA-S-ի քանակի ավելցուկի պատճառ են հանդիսանում պզուկների և անցանկալի մազածածկույթի և մինչև անգամ դաշտանային ցիկլի խանգարումները: Ինքնուրույն նվազելու վրա իհարկե հույս դնել չարժե: Դիմեք գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվությանը հետագա բուժման համար, նաև դիմեք մաշկաբանի օգնությանը:
Գլխի թեփոտում, առատ թեփուկներ, որոնք առաջանում են գլխի մաշկի մազածածկ մասերում։ Սովորական թեփոտման ժամանակ մանր թեփուկները տարածվում են գլխի մազածածկ մասի ամբողջ մակերեսով կամ առավելապես լինում են ճակատային և քունքային հատվածներում, երբեմն՝ առանձին օջախներով։ Ճարպազատումը թույլ է արտահայտված, անհանգստացնում է քորը, աստիճանաբար մազերը չորանում են, փշրվում և սկսում թափվել։
Պատճառ
Գլխի թեփոտման պատճառ կարող են լինել վիտամինների (A, B խմբի) անբավարարությունը, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերիգործունեության խանգարումները, մազերի ոչ ճիշտ խնամքը, որի հետևանքով գլխի մաշկը չորանում է։ Ենթադրվում է նաև, որ գլխի թեփոտումը կարող է վարակիչ լինել։ Եթե գլխի թեփոտումը առաջանում է ուժեղ ճարպազատման հետևանքով, ապա թեփուկները ներծծվում են ճարպագեղձերիարտազատուկով, շերտավորվում են, դառնում դեղնավուն, իսկ մազերն արագ կեղտոտվում են և կպչում միմյանց։
