Մաշկի գույնը հանդես է գալիս ազդանշան շատ ու շատ հիվանդությունների առկայությանը

Դիտումներ 450
Մաշկի գույնը հանդես է գալիս ազդանշան շատ ու շատ հիվանդությունների առկայությանը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը:

Եթե մաշկի գույնը մգացել է

Ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին

Մաշկի մուգ կամ, նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության  կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:

Եթե մաշկը դեղնել է

Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են. հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, նաև արյան հիվանդություններ: Մաշկին դեղին գույն է հաղորդում բիլիռուբին կոչվող պիգմենտը: Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինը, օրգանիզմից դուր գալու փոխարեն, ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:

Եթե մաշկը կարմրել է

Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցության վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:

Եթե ամբողջ դեմքն է կարմրել.

  • բացառված չէ, որ ձեզ մոտ, որևէ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով մարմնի ջերմաստիճանն է բարձրացել,

  • հնարավոր է ատրոպինով, ալկոհոլով կամ ացետոնով թունավորում,

  • հարկ է ստուգել սիրտ-անոթային համակարգը և արյան հետազոտություն անցնել: Դեմքի կարմրությունը կարող է կապված լինել արյան մեջ էրիթրոցիտների քանակի պաթոլոգիական ավելացման , արյան ճնշման բարձրացման կամ սրտի աշխատանքի խանգարման հետ:


Կարմիր քիթ

Եթե քիթը մշտապես կարմիր է, պետք է ուշադրություն դարձնել անոթների վիճակին, վերանայել կենսակերպը, ճշգրիտ ախտորոշման համար բժշկի դիմել:

Եթե մաշկն սպիտակել է
 
Ուշադրություն դարձրեք արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և  վահանագեղձի աշխատանքին:
 
Զննելով չափից ավելի գունատ հիվանդին՝ բժիշկը կարող է ախտորոշել  անեմիա`   հեմոգլոբինի (երկաթի) անբավարարություն, մարսողության կամ նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:
 
Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից: Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը