Մանդարինի օգտակարությունն ու վնասակարությունը


Մանդարինի հայրենիքը համարվում է հարավ-արևելյան Ասիան, մասնավորապես՝ Չինաստանը: Բոլոր ցիտրուսայինների, այդ թվում՝ նաև մանդարինի բնորոշ առանձնահատկություններից մեկը դրանում առկա մեծ թվով վիտամին C-ն է: Բացի այդ, նրա բաղադրության մեջ մտնում են հանքային աղերը, D, K, B1, B2 վիտամինները, գլիկոզիդները, եթերային յուղը, կիտրոնահյութը:
Իսկ հիմա՝ նրա օգտակար հատկությունների և հակացուցումների մասին:
Մանդարինի օգտակարությունը
- մանդարինն օգնում է վերականգնել աշնան-ձմռան սեզոնին օրգանիզմի կորցրած վիտամինները
- այն ցածր կալորիականություն ունի, ուստի կարելի է չվախենալ գիրանալու հեռանկարից
- հագեցնում է ծարավը, մրսածության ժամանակ օգնում է իջեցնել ջերմությունը, պայքարել միկրոբների դեմ
- մանդարինի կեղևից պատրաստված հեղուկն օգնում է թեթևացնել հազը, լավ է ազդում բրոնխների վրա, բարելավում է մարսողությունը
- ապացուցված է, որ մանդարինի օգտագործումն օգնում է կանխել սիրտանոթային հիվանդությունների, աթերոսկլերոզի առաջացումը, ինչպես նաև՝ արյան անոթների պատերին խոլեստերինի կուտակումը
- մանդարինը հիանալի հակադեպրեսանտ է, օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, բարձրացնել օրգանիզմի տոնուսը
- դրա չափավոր օգտագործումն օգտակար է նաև հղիների համար,
- մանդարինի հյութն օգտագործում են նաև եղունգների սնկային հիվանդությունների դեպքում
Մանդարինի վնասակարությունը
- մանդարինը հակացուցված է աղիքային հիվանդությունների, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիների խոցի և գաստրիտի դեպքում,
- մանդարինի չափից շատ օգտագործումը կարող է վնասել երիկամներին
- հեպատիտի, նեֆրիտի և խոլեցիստիտի դեպքում ցանկալի է ընդհանրապես հրաժարվել մանդարինից
- մանդարինը չափավոր պետք է օգտագործեն նաև շաքարային դիաբետով տառապող մարդիկ
- մանդարինը կարող է նաև ալերգիայի առաջացման պատճառ դառնալ
