Մանդարինի օգտակարությունն ու վնասակարությունը

Դիտումներ 636
Մանդարինի օգտակարությունն ու վնասակարությունը

Մանդարինի հայրենիքը համարվում է հարավ-արևելյան Ասիան, մասնավորապես՝ Չինաստանը: Բոլոր ցիտրուսայինների, այդ թվում՝ նաև մանդարինի բնորոշ առանձնահատկություններից մեկը դրանում առկա մեծ թվով վիտամին C-ն է: Բացի այդ, նրա բաղադրության մեջ մտնում են հանքային աղերը, D, K, B1, B2 վիտամինները, գլիկոզիդները, եթերային յուղը, կիտրոնահյութը:

Իսկ հիմա՝ նրա օգտակար հատկությունների և հակացուցումների մասին:


Մանդարինի օգտակարությունը

  • մանդարինն օգնում է վերականգնել աշնան-ձմռան սեզոնին օրգանիզմի կորցրած վիտամինները
  • այն ցածր կալորիականություն ունի, ուստի կարելի է չվախենալ գիրանալու հեռանկարից
  • հագեցնում է ծարավը, մրսածության ժամանակ օգնում է իջեցնել ջերմությունը, պայքարել միկրոբների դեմ
  • մանդարինի կեղևից պատրաստված հեղուկն օգնում է թեթևացնել հազը, լավ է ազդում բրոնխների վրա, բարելավում է մարսողությունը
  • ապացուցված է, որ մանդարինի օգտագործումն օգնում է կանխել սիրտանոթային հիվանդությունների, աթերոսկլերոզի առաջացումը, ինչպես նաև՝ արյան անոթների պատերին խոլեստերինի կուտակումը
  • մանդարինը հիանալի հակադեպրեսանտ է, օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, բարձրացնել օրգանիզմի տոնուսը
  • դրա չափավոր օգտագործումն օգտակար է նաև հղիների համար,
  • մանդարինի հյութն օգտագործում են նաև եղունգների սնկային հիվանդությունների դեպքում

Մանդարինի վնասակարությունը

  • մանդարինը հակացուցված է աղիքային հիվանդությունների, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիների խոցի և գաստրիտի դեպքում,
  • մանդարինի չափից շատ օգտագործումը կարող է վնասել երիկամներին
  • հեպատիտի, նեֆրիտի և խոլեցիստիտի դեպքում ցանկալի է ընդհանրապես հրաժարվել մանդարինից
  • մանդարինը չափավոր պետք է օգտագործեն նաև շաքարային դիաբետով տառապող մարդիկ
  • մանդարինը կարող է նաև ալերգիայի առաջացման պատճառ դառնալ
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը