Մանդարինի օգտակար հատկությունները

Դիտումներ 290

Մանդարինի օգտակար հատկությունները

Մանդարինի հայրենիքը Չինաստանն է: Բոլոր ցիտրուսազգիներից մանդարինն ամենացրտադիմացկունն է:

Մեկ մանդարինը 38-45 կալորիա է պարունակում։

 

 

• Մանդարինը վիտամին A է պարունակում, որը հարկավոր է աչքերի, մաշկի համար։ Մանդարինը նաև վիտամին C է պարունակում։
• Մանդարինը վիտամին B1 է պարունակում, որը հարկավոր է նյարդային համակարգի աշխատանքի համար։
• Մանդարինը վիտամին D է պարունակում, որը հատկապես ձմռանն է հարկավոր։
• Մանդարինը վիտամին K է պարունակում, որն անհրաժեշտ է անոթների առողջության համար։

 



Օգտակար է նաև մանդարինի հյութը, քանի որ հակամիկրոբային և հակավիրուսային ազդեցություն է ունենում։ Սա նշանակում է, որ մանդարինը հրաշալի միջոց է սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։

 



Մանդարինի հյութով բուժում են մաշկային հիվանդությունները. թարմ հյութը սպանում է սնկերը.  մաշկն ու եղունգները բուժելու համար պտղամսով կամ էլ կեղևով կարելի շփել  սնկով ախտահարված մասերը:

Հիշեցում. Մանդարինը կարող է գրգռել երիկամներն ու ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը: Ուստի,  ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների, գաստրիտների ու ստամոքսի բարձր թթվայնության, հաստ աղիքի բորբոքման ու աղիքների բորբոքային հիվանդությունների սրացման, խոլեցիստիտի ու սուր նեֆրիտի դեպքում խորհուրդ չի տրվում առաջարկված միջոցները կիրառել:



Ամենաընթերցվածը