Մանանեղը օգտագործեք որպես դեղամիջոց. Այն վերականգնում է նյարդային համակարգը, կարգավորում է մարսողությունը

Դիտումներ 266
Մանանեղը օգտագործեք որպես դեղամիջոց. Այն վերականգնում է նյարդային համակարգը, կարգավորում է մարսողությունը

Սարեպտի կամ ռուսական մանանեխ (горчица, Brassica juncea)։ Մանանեխը հնագույն ժամանակներից օգտագործվել է` որպես համեմունք։ Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։

Մանանեխը ունի բազում դրական կողմեր: Այն լավացնում է ախորժակն ու մարսողությունը, նաև տալիս է ուտեստներին յուրահատուկ համ: Մանանեխն օգնում է մազերը դարձնել ավելի ձիգ, փափուկ, փայլուն: Դրանով պատրաստված դիմակը բարելավում է մաշկը, վերացնում է մաշկի յուղոտ փայլը: Կարելի է անգամ վերականգնել նյարդերը: Ինչպես նաև օգտագործում են այն հանգստացնող լոգանքների համար: Կան նաև հակացուցումներ ,օրինակ `ալերգիկ մարդկանց հակացուցված է այն օգագործել:

Թուլացնում է մկանները. Եթե դուք տանջվում եք մկանների ցավից, ապա կարող եք մանանեխով լոգանք ընդունել։ Երկու ճաշի գդալ մանանեխը և երկու ճաշի գդալ անգլիական աղը խառնեք ջրի հետ, մանանեխը թուլացնող հատկություն ունի, իսկ աղը կազատի մկանների ցավից։

Առհասարակ շատ օգտակար են մանանեխով լոգանքները: 200 գրամ մանանեխի փոշին խառնել 1 լիտր տաք ջրի մեջ, ապա լցնել 35-360C ջերմաստիճանի տաք ջրի մեջ, ջրում մնալ 5-6 րոպե: Լոգանքն ընդունելուց հետո պետք է ցայվել եւ տաք խալաթ հագնել: Այս լոգանքը ակտիվացնում է արյան շրջանառությունը, մարմինը շնչում է: Մանանեխը հաճախ են օգտագործում կոսմետոլոգիայում: Մանանեխի փոշին լցնել փոքրիկ տարայի մեջ, եռջուր ավելացնել, լավ խառնել, որպեսզի թանձր զանգված ստացվի, եւ քսել մաշկի պիգմենտացիաներ ունեցող հատվածներին: Սուր այրոց զգալուն պես` մանանեխը լվանում եք մաշկից եւ լավ չորացնում այն: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել օրումեջ: Բուժման ամբողջ կուրսի համար կպահանջվի 10 բաժակ մանանեխի փոշի:
 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը