Մաքրող դիմակներ ակտիվացված ածուխով

Դիտումներ 1389
Մաքրող դիմակներ ակտիվացված ածուխով

Շատերը օգտագործում են ակտիվացված ածուխը ստամոքսը և աղիները մաքրելու նպատակով: Այն կարողանում է օրգանիզմից դուրս հանել անպետք տոքսինները:

Հարյուրավոր կանայք արդեն հասցրել են իրենց դեմքի վրա փորձել ակտիվացված ածխի հիմքով դիմակներ: Դրանք հրաշալի մաքրում են մաշկը, դարձնում են այն ավելի խնամված և հարթ:

Ածխով դիմակ օգտագործել պետք է 2-3 օրը մեկ 2 շաբաթվա ընթացքում: Արդյունքում դուք կստանաք ձեր երազած մաշկը: 

Ժելատինով մաքրող դիմակ յուղոտ մաշկի համար

Բաղադրիչները՝

1 թեյի գդալ ժելատին
1 ակտիվացված ածխի հաբ
2 թեյի գդալ կաթ կամ ջուր


Պատրաստման եղանակը՝

Խառնել ժելատինը և ակտիվացված ածխի հաբը, նախապես մանրացնելով դրանք:

Ավելացնել ստացված զանգվածում ջուր կամ կաթ:

Հեղուկ զանգվածով կաթսան պահել ջրի գոլորշու վրա կամ դնել միկրոալիքային վառարանի մեջ, թողնելով 15-17 վայրկյան:

Սպասել մինչև դիմակը սառչի:

Քսել այն դեմքին և լվանալ 15 րոպեից:

Մաքրող դիմակ մաշկի բոլոր տեսակների համար

Բաղադրիչները՝

1 թեյի գդալ ակտիվացված ածուխ
1 թեյի գդալ գել կամ ալոե վերայի մաքուր հյութ
1 փեյի գդալ ջուր
3 կաթիլ թեյի ծառի յուղ
1 պտղունց խոշոր աղ

Պատրաստման եղանակը՝

Խառնել այս բոլորը և բարակ շերտով քսել դեմքի վրա: Թողնել որոշ ժամանակով մինչև չորանա, ապա լվանալ

Դիմակ-սկրաբ ակտիվացված ածխով

Բաղադրիչները՝

2 հաբ ակտիվացված ածուխ
1/2 թեյի գդալ ջուր
1,5 թեյի գդալ ալոե վերայի հյութ
1 թեյի գդակ մեղր
1 թեյի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը՝

Լուծել հաբերը ջրի մեջ և թողնել մի քանի րոպե: Հետո ավելացնել մնացած բաղադրիչները և խառնել: Քսել դեմքին և թողնել կես ժամ: Ապա մի փոքր մերսել և լվանալ դիմակը:

2 շաբաթ անց ձեր դեմքը կվերափոխվի և կփայլի առողջ գեղեցկությամբ:

Ակտիվացված ածխով դիմակները կչորացնեն մաշկի գոյացումները և կձգեն մաշկը:

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=20788&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը