Մաքրեք թոքերը խեժից, նիկոտինից և կանխեք քաղցկեղն այս պարզ միջոցով

Դիտումներ 712
Մաքրեք թոքերը խեժից, նիկոտինից և կանխեք քաղցկեղն այս պարզ միջոցով

Պետք է նիկոտինը և խեժը մաքրեք թոքերից, քանի որ բազմանգամյա ազդեցության դեպքում այս թույները կուտակվում են օրգանիզմում և մեծ վնաս հասցնում մարդուն:

Թոքերի մաքրման բաղադրատոմս քաղցկեղի կանխարգելման համար:

Բաղադրատոմսը պարունակում է կոճապղպեղ, քրքում, սոխ և մեղր:


Կոճապղպեղ

Դարեր շարունակ Արևելքում օգտագործվում է որպես հզոր հականեխաիչ միջոց, ունի հակաքաղցկեղային հատկություններ: Բնական հակաբորբոքային միջոց է, մաքրում է արյունը:

Քրքում

Նպաստում է թոքերից լորձի մաքրմանը և նվազեցնում է ընդհանուր բորբոքումը: Նաև հակամիկրոբային և հակավիրուսային միջոց է, բարձրացնում է իմունիտետը, կանխում է քաղցկեղը:

Սոխ

Արյան մաքրման բնական միջոց է, ունի հակաբակտերիալ և անտիսեպտիկ հատկություններ:

Մեղր

Միայն բնական մեղր օգտագործեք, որը պարունակում է շատ վիտամիններ և ֆիտոքիմիկատներ:

Մարմնից նիկոտինը և խեժը մաքրող էլիքսիրի պատրաստումը՝

Բաղադրիչները՝

  • 1 լ. ջուր
  • 400 գ. սոխ (մոտ մեկ միջին չափի)
  • 2-ական թ. գ. կոճապղպեղ, քրքում
  • 400 գ. մեղր

Սոխն ու ջուրը հասցրեք եռման վիճակի: Ավելացերք քերած կոճապղպեղն ու քրքումը: Միայն թարմ արմատ օգտագործեք: Խուսափեք փոշուց, քանի որ այն երկար է մնում խանութում, կորցնում է հատկությունները:

Խառնուրդը եփեք մոտ 10 րոպե, ավելացրեք մեղրը: Խառնեք և սառեցրեք: Ավելի խիտ խառնուրդի համար եփեք մինչև ստացվի ցանկալի զանգվածը:

Ընդունեք 2 ճ. գ. առավոտյան քաղցած վիճակում և գիշերը քնելուց առաջ:

Շատ արտադրողական հազ սպասեք, որը մի քանի օր, նույնիսկ ավելի երկար կշարունակվի:

Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, եթե արյան մակարդման հետ կապված ցանկացած խնդիր ունեք:

Նյութի աղբյուրը ՝ http://entertrain.1in.am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը