Մաքրեք լյարդը ճարպից, վերականգնեք դրա գործունեությունն ընդամենը 7 օրվա ընթացքում

Դիտումներ 349
Մաքրեք լյարդը ճարպից, վերականգնեք դրա գործունեությունն ընդամենը 7 օրվա ընթացքում

Budetezdorovy.ru-ն գրում է, որ լյարդի աշխատանքի խանգարման հիմնական պատճառներն են ալկոհոլի, տապակած, վերամշակված մթերքի օգտագործումը։ Եթե սրտխառնոց եք ունենում, գլխապտույտ, ախորժակի բացակայություն, հարկավոր է ուշադիր լինել։ Օրգանիզմում կարող են մեծ քանակով ճարպեր կուտակված լինել։

  • Խուսափեք ալկոհոլի օգտագործումից։
  • Սննդակարգ ներառեք բանջարեղեն։
  • Մրգեր օգտագործեք։
  • Սննդակարգից բացառեք յուղոտ, տապակած մթերքը։
  • Ֆիզիկապես ակտիվ եղեք։

Լյարդը ճարպերից մաքրելու համար կայքն առաջարկում է բնական միջոց։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • ½ բաժակ չամիչ
  • 1 կիտրոնի հյութ
  • 1 բաժակ կտրատած բազուկ
  • 2 բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը։ 

Ջուը լցրեք տարայի մեջ, եռացրեք։

Երբ ջուրը եռա, ավելացրեք բազուկն ու չամիչը։

Եռալուց հետո անջատեք կրակը, թողեք 45-60 րոպե։

Խառնուրդը լցրեք բլենդերի մեջ, խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։

Ըմպելիքը պատրաստ է։

Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2 անգամ՝ 200 մլ։

Առաջինը՝ նախաճաշելուց առաջ, երկրորդը՝ ընթրելուց առաջ։

Խորհուրդ է տրվում բուժումը շարունակել 7-10 օր, ապա 2 շաբաթ դադարեցնել և կրկին սկսել։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը