Մաքրեք ձեր արյունատար անոթները, զարկերակները և ազատվեք բարձր ճնշումից. Այս բնական միջոցը կերկարացնի ձեր կյանքը


Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղեւը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն, իսկապես, թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով:
Դրանից պատրաստում են գինի, շամպայն եւ գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է: Նուռը ծաղկում է մայիսից մինչեւ աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար: Տերեւները, արմատը եւ բնի կեղեւը պարունակում են մինչեւ 32 տոկոս դաբաղանյութեր, որոնք եւս օգտագործվում են թուրմի եւ վերամշակված դոշաբի, գինու, հյութի վիճակում: Նուռը պետք է հավաքել հասուն վիճակում: Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքար, C վիտամին:
Վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նռան հյութը չափազանց օգտակար է սրտանոթային հիվանդություննների համար, քանի որ այն կանխում է սրտասնույց զարկերակների նեղացումը՝ կապված ճարպի կուտակման հետ, ինչը հայտնի է որպես աթերոսկլերոզ:Այս պտուղը նվազեցնում է արյունատար անոթների բորբոքումը և կարգավորում է արյան բարձր ճնշումը:
Այն նաև բարելավում է արյան հոսքը սրտի խնդիրներ ունեցող հիվանդների սրտանոթային համակարգում և ահա թե ինչու այն կանխում է սրտի հիվանդությունները և սրտի նոպաները:
Նռան չորացրած կեղեւն ավելացնելով թեյի մեջ՝ կօգնի հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել անհանգստություններից եւ կարգավորել գիշերային քունը:
Նուռն այն եզակի մրգերից է, որը ոչ միայն թույլատրվում է ուտել, այլեւ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին: Անհրաժեշտ է օրական չորս անգամ ուտելուց առաջ խմել 60 կաթիլ նռան հյութ: Արդեն երրորդ օրը շաքարի մակարդակն արյան մեջ էականորեն կնվազի:
