Լյարդի համար 10 լավագույն մթերքները

Դիտումներ 740
Լյարդի համար 10 լավագույն մթերքները
  1. Սխտոր: Սխտորի հյութն ունակ է ակտիվացնել լյարդի ֆերմետները և դուրս հանել թույներն օրգանիզմից: Նրանում նաև մեծ քանակությամբ սելեն ու ալիցին է պարունակվում, որոնք էլ բնական «լվացող միջոցներ» են լյարդի համար:
  2. Արքայանարինջ: Այս միրգը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու վիտամին C է պարունակում, որոնք բոլոր պայմանները ստեղծում են լյարդի բնական մաքրման համար: Նույնիսկ  մի փոքր բաժակ արքայանարնջի հյութը օգնում է մեծացնել ֆերմետների քանակը, որոնք այդքան անհրաժեշտ են օրգանիզմի դետոքսիկացիայի համար:
  3. Բազուկ: Բազուկը մեծ քանակությամբ բորա է պարունակում, որը ուղիղ  կապված է սեռական հորմոնների արտադրության հետ: Բացի այդ, բազուկի մեջ մեծ քանակությամբ բջջանյութ ու օրգանական թթուներ կան, որոնք խթանում են ստամոքսի սեկրեցիան ու աղիների գալարակծկանքը:
  4. Կանաչ թեյ: Կանաչ թեյը հայտնի է լյարդի համար այնպիսի օգտակար նյութերով, ինչպիսիք կատեխիններն են: Բացի այդ, նրանում մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ կան, որոնք նպաստում են օրգանիզմի երիտասարդացմանը:

  1. Կանաչ բանջարեղեն ու կանաչեղեն: Կանաչ բանջարեղենից թարմ քամված մեկ բաժակ հյութը (կաղամբ, սպանախ, մաղադանոս) ոչ միայն մաքրում է արյունն ու ակտիվություն հաղորդում, այլ նաև չեզոքացնում է ծանր մետաղների ազդեցությունը, որոնք կարող են տարիներով կուտակվել լյարդում:
  2. Ավոկադո: Այս համեղ էկզոտիկ միրգը ոչ միայն օրգանիզմը սնում է օգտակար նյութերով, այլ նաև մաքրում է լյարդը թույներից: Բացի այդ, ավոկադոն մեծ քանակությամբ գլուտատիոն հակաօքսիդանտ է պարունակում, որն էլ պաշտպանում է օրգանիզմը թույներից, հիվանդություններից, վիրուսներից: Առանց այդ հակաօքսիդանտի մեր լյարդը արագ թույներով կլցվեր, որի արդյունքում էլ օրգանները չէին կարողանա կատարել իրենց աշխատանքը:
  3. Խնձոր: Խնձորները  մեծ քանակությամբ պեկտին են պարունակում, որն էլ երիտասարդացնում է օրգանիզմն ու ամրապնդում իմունիտետը:
  1. Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղը լավ միջոց է լյարդը թույներից ազատելու ու օրգանիզմը բոլոր անհրաժեշտ նյութերով ապահովելու համար:
  2. Կիտրոն և լայմ: Լյարդը մաքրելու լավ մեթոդ է ամեն առավոտ գոլ ջրով կիսով չափ բացված 1 բաժակ կիտրոնի հյութ խմելը: Այս պրոցեդուրան օգտակար է ոչ միայն լյարդի, այլև ողջ մարսողական համակարգի համար:
  3. Քրքում: Քրքումն ամենալավ համեմունքներից է, որը օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունը, օրգանիզմը հարստացնում է արժեքավոր նյութերով ու մաքրում է լյարդը: Բացի այդ, քրքումի ակտիվ բաղադրիչները ունակ են ճնշել քաղցկեղածին բջիջները:

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=9301&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը