Լսեցի հարևանուհուս և կատարեցի այս պարզ քայլը ու արդյունքում ստացվեց իդեալական հավի կրծքամիս․ Միշտ այսպես եմ պատրաստում

Դիտումներ 266
Լսեցի հարևանուհուս և կատարեցի այս պարզ քայլը ու արդյունքում ստացվեց իդեալական հավի կրծքամիս․ Միշտ այսպես եմ պատրաստում

Բաղադրիչներ

  • 4 կտոր հավի կրծքամիս
  • 1 ճաշի գդալ բուսայուղ
  • ½ թեյի գդալ կարմիր պղպեղ
  • Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Թասի մեջ լցրեք տաք ջուր և աղ, խառնեք այնքան մինչև աղը լուծվի: Ջրի մեջ դրեք հավի կրծքամիսը և թողեք 15 րոպե: Հետո հանեք և չորացրեք թղթե անձեռոցիկներով:

Խոզանակի օգնությամբ քսեք բուսայուղ կրծքամսի վրա բոլոր կողմերից:

 


Առանձին ափսեի մեջ խառնեք աղը, պղպեղը, կարմիր պղպեղը և այլ համեմունքներ՝ ցանկության դեպքում: Ստացված զանգվածով պատեք կրծքամիսը:

 

Միսը պետք է եփել նախօրոք լավ տաքացված ջեռոցում: Ձեզ անհրաժեշտ կլինի մոտավորապես քսան րոպե, հյութեղ կրծքամիսը պատրաստելու համար:

Հանեք ջեռոցից կրծքամիսը, և ծածկեք այն փայլաթիթեղով, թողեք մի քանի րոպե:

Այս բաղադրատոմսի գաղտնիքը նրանում է, որ միսը թրջվում է ջրում և պատրաստվում է բարձր ջերմաստիճանի տակ: Այս եղանակով պատրաստված կրծքամիսը պահպանում է բոլոր օգտակար նյութերը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը