Լոլիկով և պղպեղով բաղադրատոմս ՝ ձմեռվա համար. Այս նորամուծությունը առաջինը դուք պատրաստեք


Բաղադրամասեր
Լոլիկ – 4 կգ
Բուլղարական պղպեղ – 600 գ
Դափնու տերև – 1 հատ
Հոտավետ պղպեղ – 3 հատ
Շաքարավազ – 3 ճ/գ
Աղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը լվանալ, մաքրել և կտրատել խոշոր կտորների:
Հյութաքամիչի օգնությամբ քամել բանջարեղենի հյութը, լցնել մեծ թասի մեջ և դնել կրակին:
Եփման ընթացքում համեմունքները թանզիֆե պարկով իջեցնել հյութի մեջ:
Լոլիկի հյութը հասցնել եռման, ավելացնել շաքարավազը և աղը, խառնել, իջեցնել կրակը և եփել 10-15 րոպե: Վերջում հեռացնել համեմունքները:
Եռացող հյութը լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Բանկաները շրջել գլխիվայր, փաթաթել հաստ կտորով և թողնել՝ մինչև լրիվ սառչելը:
Պահպանել սառը, մութ վայրում:
ՍԽՏՈՐ կարող եք ավելացնել ցանկության դեպքում…
