Լոլիկի օգտակար հատկությունները կարող են օգնել Ձեզ ազատվել մի շարք առողջական խնդիրներից

Դիտումներ 506
Լոլիկի օգտակար հատկությունները կարող են օգնել Ձեզ ազատվել մի շարք առողջական խնդիրներից

Լոլիկ․․․ քաղցր, համեղ, հյութալի, իսկ ամենակարևորը օգտակար։
Դիետիկ մթե՞րք եք փնտրում, լոլիկ օգտագործեք։ Եվ ահա թե ինչու՞․․․

Վիտամինների և մանրաթելերի աղբյուր։

Լոլիկը պարունակում է վիտամին A, C, K, B6, ինչպես նաև ֆոլիաթթու և կալիում։ Քիչ քանակությամբ պարունակում է նաև նատրիում, տիամին, նիացին, ֆոսֆոր, պղինձ և մագնեզիում։ Այն հարուստ է մանրաթելերով և ջրով։
Մեկ բաժակ թարմ լոլիկը օրգանիզմն ապահովում է  57,3% C  վիտամինի ամենօրյա չափաբաժինը, , 22,4% — վիտամին А-ով, 7,9% — մանրաթելերով, 11,4% կալիումով, 5,6% նիացինով, 7% վիտամին В6-ով և 6,8% ֆոլիաթթվով;

Այն բարելավում է մաշկը։

Լոլիկի մեջ պարունակվող բետա-կարոտինը և լիպոկտինը մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների, որն էլ կանխարգելում է կնճիռների վաղաժամ առաջացումը։ 

Լոլիկը ամրացնում է ոսկորները:

Կալցիումը և К վիտամինը ոսկորները դարձնում են ամուր և առողջ։ Նույն լիպոկտինը բարելավում է ոսկորների վիճակը և կանխում օստեոպորոզի առաջացումը։ Այդ պատճառով կանանց խորհուրդ է տրվում 40 տարեկանից հետո ավելի շատ լոլիկ ուտել։


Լոլիկը քաղցկեղի դեմ:

Եվ կրկին լիպոկտինի շնորհիվ լոլիկը կանխում է օրգանիզմում քղցկեղի բջիջների ձևավորմանը։
Հակաօքսիդանտներն օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են բջիջները։ Լոլիկի մեջ պարունակվող լիպոկտինի հատկություններն ավելի են ուժեղանում, երբ այն ուտում են ճարպերով հարուստ սննունդի հետ, օրինակ ավոկադոյի կամ ձիթայուղի։

Լոլիկը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակությունը:

Քրոմը օգնում է գլյուկոզայի մակարդակը պահպանել օպտիմալ մակարդակի վրա։

Պաշտպանում է տեսողությունը:

Լոլիկի մեջ պարունակվող վիտամին А-ն  բարելավում է տեսողությունը՝ հատկապես գիշերային։

Օգտակար են մազերին։

Վիտամին А-ն ամրացնում է մազերը և այն դարձնում փայլուն։ Ժամանակ առ ժամանակ մազերին լոլիկի դիմակ դրեք։

Լոլիկն օգնում է երիկամներին և լեղապարկին։

Այն կանխում է երիկամներում քարերի առաջացմանը և լեղապարկի խցանմանը։
Առավել արդյունավ է առանց սերմերի լոլիկը։

Լոլիկը թուլացնում է ցավը:

Կարոտենոիդները և ֆլավոնոիդները անհավանական բուժիչ հատկություններ ունեն։ Նրանք օգնում են թեթևացնել ցավը, հատկապես՝ մեջքի։

Քաշի նվազեցում։

Ջրի և մանրաթելերի շնորհիվ լոլիկը հիանալի հագեցնող հատկություն ունի։ Կարևոր չէ, թե ինչ ձևով է այն օգտագործվում․ իմացեք, որ դուք ճիշտ ընտրություն եք կարտարել։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը