Լոլիկի հակացուցումները․ Ու՞մ է արգելված լոլիկ ուտել և ի՞նչ հիվանդություն կարող է առաջացնել լոլիկը

Դիտումներ 678

Լոլիկի հակացուցումները․ Ու՞մ է արգելված լոլիկ ուտել և ի՞նչ հիվանդություն կարող է առաջացնել լոլիկը

Լոլիկը իր սեզոնի ժամանակ մեր սեղանի անբաժանելի բանջարեղեններից մեկն է։

 

 

Լինելով շատ օգտակար և համեղ բանջարեղեն, լոլիկը նաև ունի հակացուցումներ և վնասակար ազդեցություն մարդու օրգանիզմի վրա։

 

 

Իսկ թե ինչ օգտակար հատկություններ ունի լոլիկը, այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/I-nc

Իսկ հիմա խոսենք լոլիկի վնասակար ազդեցությունից։



Սովորական առողջ մարդու համար լոլիկից վախենալու պատճառ չկա։ Այնուամենայնիվ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հոդատապով հիվանդ մարդկանց մոտ մեծ քանակությամբ լոլիկ ուտելու դեպքում հիվանդության բռնկումներն ավելի հաճախ են լինում: Դրանք կարող են նաև այրոց առաջացնել ստամոքսի խնդրով հիվանդ մարդկանց մոտ:

 

 

Լոլիկի որոշ տեսակներ կարող են ավելի շատ հիստամին ունենալ, քան մյուսները: Ուստի հիստամինի նկատմամբ անհատական ​​զգայունություն ունեցող մարդիկ կարող են լոլիկ ուտել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

 



Սննդագետները խորհուրդ է տալիս ընտրել չափավոր փափուկ լոլիկ՝ վառ մաշկով, կանաչ պոչով և բնորոշ բույրով։ Լոլիկը չպետք է ունենա կանաչ բծեր, այրվածքներ կամ վնասներ։

 

 

Լոլիկը հակացուցված է նաև հետևյալ հիվանդությունների դեպքում ՝ լեղապարկի հիվանդություններ, գաստրիտ, խոցային և միզաքարային հիվանդություններ, արթրիտ և ռևմատիզմ։ Ուստի ալերգիկ ռեակցիաների, լեղապարկի հիվանդությունների, գաստրիտի, խոցային և միզաքարային հիվանդության, արթրիտի և ռևմատիզմի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

 


Ամենաընթերցվածը