Լեզվով և բրոկոլիով Ֆրանսիական աղցանի յուրահատուկ բաղադրատոմս


Բաղադրիչները՝
խոզապուխտ - 300 գր
տավարի լեզու - 250 գր
բրոկոլի - 200 գր
վարունգ - 2 հատ
մայոնեզ - 100 գր
թթվասեր - 100 գր
սխտոր - 1 պճեղ
սամիթ - 2 ճգ
աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակը՝
Տավարի լեզուն եփել, սառեցնել և կտրատել:
Բրոկոլին եփել աղաջրում, թողնել սառչի, մասերի առանձնացնել:
Մայոնեզը խառնել թթվասերի հետ, ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, կտրատած սամիթ:
Բոլոր բաղադրամասերը իրար խառնել:
