Լեղապարկի ջրգողության(լեղապարկի կիստա) ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 655
Լեղապարկի ջրգողության(լեղապարկի կիստա) ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը: Գրում է med.tert.am-ը

Լեղապարկի ջրգողությունը (լեղապարկի կիստա) բավականին լուրջ խանգարում է, որը հիմնականում հանդես է գալիս հոսքի մասնակի կամ ամբողջական խցանմաբ: Խցանման հետևանքով  լեղապարկի թաղանթում սկսվում է կուտակվել  լորձ: Կուտակումը բավականին դանդաղ է տեղի ունենում, այդ պատճառով նրա ախտանշանները կարող են անտեսանելի լինել բավականին երկար ժամանակ: Այդ պրոցեսը հանգեցնում է օրգանի մեծացման, նրա ձգվածության ու հյուծվածության, որի արդյունքում առաջանում է ցավային սինդրոմ, հնարավոր բարդությունների ուղեկցմաբ, որոնք կարող են արտահայտվել  արնահոսության, իսկ երբեմն էլ պերիտոնիտի(առպատային և ընդերային որովայնամզի սուր դիֆուզ բորբոքում) տեսքով:

Լեղապարկի ջրգողությունը կարող է սկսվել ու դրսևորվել որպես  լյարդային ծակոց: Այդ խանգարման դեպքում կարող են առաջանալ հետևյալ ախտանշանները՝

• Ինտենսիվ ցավեր աջ կոնքի  շրջանում
• Ցավը փոխանցվում է թիակներ կամ աջ ուսին
• Աղիքային ծակոցներ
• Բարձրանում է մարմնի ջերմաստիճանը
• Առաջանում է սրտխառնոց ու մաղձով փսխում
• Նկատվում է որովայնի  մկանների ու կողային աղեղների  լարվածություն:


Ախտանշանները կարող են հայտնվել յուղոտ սննդի կամ թափահարումից հետո(վարելու ժամանակ): Ցավային զգացողությունները դադարում են ցավազրկող ու սպազմոլիտիկ միջոցների ընդունումից հետո:


Լեղապարկի ջրգողության ախտորոշումը կատարվում է ուլտրաձայնային հետազոտության, լապարոսկոպիկ, համակարգչային տամոգրաֆիայի և մի շարք այլ մեթոդներով: Վերջինիս բուժումը իրականացվում է վիրահատական միջամտությամբ  և հայտնի է որպես  խոլեցիստէկտոմիայի վիրահատություն: Նման վիրահատությունից հետո  լիովին բուժվելու հավանականությունը բավականին բարձր է, դա իհարկե այն դեպքում, եթե հիվանդը հետևի բուժող բժշկի բոլոր ցուցումներին:


Այսօր բժշկությունը առաջարկում է վիրահատական միջամտության նոր,  նվազագույն ինվազիվ մեթոդներ: Նրանք բավականին շատ տարբերվում են սովորական վիրահատական միջամտությունից և կոչվում են լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա:

Այս դեպքում չի կատարվում մաշկի վրա խոր կտրվածք, այլ կատարվում է 4 «անցք», որտեղ տեղադրվում են խողովակներ, որոնց ծայրերին առկա են «փականներ»:Այդ մասնագիտացված գործիքների միջոցով էլ  հնարավոր է լինում իրականացնել այդ վիրահատությունը:


Նման վիրահատության առավելությունը կայանում է նրանում, որ որովայնի խոռոչը չի վնասվում այնպիսի ծավալով, ինչպես որ սովորական վիրահատության ժամանակ:


էնդոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի առավելությունները՝


• Ցավային զգացողությունները վիրահատությունից հետո նկատելի են միայն 1-ին 24 ժամվա ընթացքում:


• Վիրահատությունից մի քանի ժամ հետո հիվանդը կարող է ինքնուրույն հոգալ իր կարիքները:


• Ստացոնալ բուժումը  տևում է 4 օրից ոչ ավել, իսկ երբեմն էլ անգամ 1 օր:


• Վիրահատությունից մի քանի ամիս հետո մեծամասնության մոտ վիրահատական սպիները գրեթե տեսանելի չեն լինում:


Սակայն պատահում են դեպքեր, երբ վիրահատական միջամտությունը հնարավոր չի լինում կատարել(հիվանդությունից թուլացած տարեց մարդիկ):Նրանց համար կիրառում են պունկցիա և լեղազատման օրգանի դրենաժում:


Լյարդի ու լեղապարկի առողջության, ինչպես նաև մարսողության օրգանների պրոֆիլակտիկ  բուժման համար շատ կարևոր է օրգանիզմի հիգիենայի պրոցեդուրանների մեջ ընդգրկել նաև շոգեբաղնիք հաճախելը, սակայն մինչ դա հարկավոր է խորհրդակցել նաև բժշկի հետ:


Շոգեբաղնիքը խոնավ ջերմության շնորհիվ կարգավորում է բոլոր ներքին օրգանների աշխատանքը՝ բարձրացնելով արյան շրջանառությունն  ու նյութափոխանակությունը:


Շոգեբաղնիքի ազդեցությունը մարսողական համակարգի վրա.


Աղիների աշխատանքի խթանման, մարսողության ուժեղացման, նրանց կանոնավոր գործման, ախորժակի կարգավորման ու ստամոքսի, ինչպես նաև լյարդի ու լեղապարկի աշխատանքի կարգավորման համար   շատ արդյունավետ է շոգեբաղնիքը: Շատ օգտակար է նաև շոգեբաղնիքից հետո օգտագործել բուժիչ եփուկներ, հյութեր ու հանքանյութեր:


Եթե դուք արագ եք սնունդ ընդունում, գերսնվում եք, օգտագործում եք ալկոհոլ, ծխում եք, չափից շատ շաքար, ալյուրային մթերքներ եք օգտագործում, բավարար ֆիզիկական ակտիվություն չունեք, ապա այդ դեպքում մարսողական համակարգի խանգարման ռիսկը բարձրանում է:


Մարսողական օրգանների առողջացման համար ճիտ սնվելու ու առողջ կենսակերպի հետ զուգահեռ խորհուրդ է տրվում հաճախել շոգեբաղնիք:

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը