Լցրեք մեկ բաժակ աղ լվացարանի մեջ․ Այն, ինչ տեղի կունենա հետո, ձեզ հաճելիորեն կզարմացնի

Դիտումներ 492

Լցրեք մեկ բաժակ աղ լվացարանի մեջ․ Այն, ինչ տեղի կունենա հետո, ձեզ հաճելիորեն կզարմացնի

Աղը կարող է պետքական լինել ոչ միայն ուտեստներ պատրաստելու համար։

Կան բազմաթիվ  բաներ, որոնք կարելի է անել աղի միջոցով։

Ահա աղը օրիգինալ և արդյունավետ կերպով օգտագործելու միջոցներ, որոնք ձեզ հաճելիորեն կզարմացնեն։

Ազատում է արդուկի վրա առաջացած մրուրից․

 


Եթե դուք մոռանում եք մաքրել արդուկի մակերևույթը, ապա այն կեղտոտվում է։ Որպեսզի ազատվեք արդուկի մրուրից դուք կարող եք պարզապես անցնել արդուկով աղի վրայով, ինչպես ցույց է տրված նկարում։

Մաքրեք դեղնուցը կեղևի մնացորդներից․

Եթե ձուն կոտրվել է․ ապա կեղևի մնացորդները դժվար է հեռացնել դեղնուցից։ Պարզապես լցրեք դրա վրա աղ և կտեսնեք ինչ հեշտությամբ կարելի է հեռացնել դեղնուցը։

Օգտագործեք կրակմարիչի փոխարեն․

Աղը հրաշալի հանգցնում է կրակը։ Ոչ այդքան մեծ բոցը կարելի է հանգցնել աղի օգնությամբ։ Հարկավոր է ընդամենը աղ լցնել կրակի վրա, ահա և վերջ։

 



Աղը փայլեցնում է տապակը

Եթե ձեր մոտ չի ստացվում մաքրել յուղի մնացորդները կաթսայի կամ թավայի վրայից, փորձեք անել դա ջրի և աղի միջոցով։ Դա հրաշալի օգնում է մաքրել թավաները կամ կաթսաները;

Մաքրեք սպունգը․

Դրեք օգտագործած սպունգը աղաջրի մեջ։ Դա վերացնում է կեղտը և ախտահանում սպունգը։

Թարմացրեք լվացարանը

Եթե զգում եք լվացարանից եկող տհաճ հոտ, ապա պարզապես օգտագործեք աղ։ Ավելացրեք լվացարանում աղ և թորած ջուր և սպասեք որոշ ժամանակ։ Դուք արդյունքներից հաճելիորեն կզարմանաք։

Փայլեցնում է արույրը և պղինձը

Աղի, ալյուրի և քացախի հավասար չափաբաժինները կարելի է քսել մետաղին։ Այնուհետև թողեք մոտավորապես 1 ժամ և մաքրեք չոր կտորով։ Արույրից կամ պղնձից իրերը կփայլեն ինչպես նոր վիճակում։

Աղբյուրը ՝ https://hayinfo.net/hetaqrqir/

 



Ամենաընթերցվածը