Լցոնած սմբուկ․ Հայկական ամառային ճաշատեսակի պատրաստման եղանակը այստեղ

Դիտումներ 640

Լցոնած սմբուկ․ Հայկական ամառային ճաշատեսակի պատրաստման եղանակը այստեղ

Ձեզ ենք ներկայացնում անչափ համեղ և պարզ բաղադրատոմս։ Ամառային ուտեստ, որը ոչ միայն հեշտությամբ կպատրաստեք, նաև շատ կհավանեք։

 

 

Լցոնած սմբուկ պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 

 



1 կգ տավարի միս,

1,5 - 2 կգ սմբուկ,

400 գ գլուխ սոխ,

200 գ հալած կարագ,

մաղադանոս,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

 

 

Պատրաստման եղանակը

 



Առանձին տապակում տապակել կարագը, մեջը լցնել մաքրած, մանր կտրտած գլուխ սոխ և տապակել մինչև շագանակագույն դառնալը, ավելացնել , մսաղացով մեկ անգամ աղացած տավարի միս և շարունակել տապակելը, անընդհատ խառնելով, չթողնել, որ մեծ գնդեր առաջանան։ Երբ միսը լրիվ տապակվի, ստացված զանգվածի վրա ցանել աղ, սև պղպեղ, մանր կտրտած մաղադանոսի տերև, խառնել և թողնել որ հովանա:

Սմբուկները լվանալ, կոթը կտրել, անձեռոցիկով չորացնել, դանակով մի կողմից ճեղքել, թեյի գդալով հանել սերմային մաս: Պատրաստի սմբուկները գցել եռացրած և հովացրած ջրի մեջ, թողնել 4—5 րոպե ե քամիչով քամել:

 

 

Պատրաստի զանգվածի միջուկը գդալով լցնել նախօրոք պատրաստած սմբուկների մեջ, դասավորել տապակում կամ կաթսայում, վրան լցնել տապակած կարագը, ծածկել, դնել կրակին և տապակել 10—15 րոպե։

Պատրաստի բադրիջանները մատուցել վրան մանրած մաղադանոսի տերևներ ցանած։

 

 

Կարող եք կտրատած մատուցել կամ հենց այդպես;



Ամենաընթերցվածը