Լցոնած կարտոֆիլ

Դիտումներ 391

Լցոնած կարտոֆիլ

Բաղադրիչները՝

կարտոֆիլ - 4 հատ (խոշոր)
ձու - 2 հատ
թթվասեր - 125 գր
պանիր քերած - 1 գր
սոխ կանաչ
աղ
պղպեղ սև:

 

Կարտոֆիլի կեղևը կլուծի կանանց մոտ տարածված այս մեծ խնդիրը (տեսանյութ)



Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը լվանալ, չորացնել, առանց կեղևազրկելու վրան ձիթայուղ քսել և դնել 220 աստիճան տաքացրած ջեռոց 40-50 րոպեով:
Կարտոֆիլը պետք է ամբողջովին եփվի:
Հեռացնել տաք կարտոֆիլի վրայի շերտը, զգուշությամբ հանել միջուկը: Խառնել ձուն, թթվասերը, քերած պանրի կեսը, կտրատած կանաչ սոխը, համեմել աղ և պղպեղով, այնուհետև ավելացնել կարտոֆիլի միջուկը և լավ խառնել:
Լցոնել կարտոֆիլը ստացված միջուկով, վրան քերած պանիր շաղ տալ և տեղափոխել ջեռոց 10-15 րոպեով:



Ամենաընթերցվածը