Լավագույն սնուցող դիմակները չոր մազերի համար. 3 բաղադրատոմս

Դիտումներ 394
Լավագույն սնուցող դիմակները չոր մազերի համար. 3 բաղադրատոմս

Չոր վարսերին հատուկ խնամք է հարկավոր, քանի որ դրանք շատ ավելի փխրուն են ու շուտ են վնասվում, սակայն շուկայում վաճառվող կոսմետիկ խնամքի միջոցները ոչ միայն չեն օգնում, այլև հաճախ էլ ավելի են վնասում վարսերը: Ի տարբերություն նման միջոցների, բնական դիմակները չեն պարունակում քիմիական վնասակար տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չոր մազերի խնամքի համար նախատեսված երեք սնուցող դիմակ, որոնք կօգնեն վերականգնել ու սնուցել մազերը:

1.      Հինայով ու կոնյակով դիմակ

Խառնել մեկական թեյի գդալ անգույն հինան, կոնյակը, մեղն ու բուսական յուղը, ավելացնել մեկ ձվի դեղնուց և ստացված համասեռ զանգվածը քսել չոր մազերին: Ծածկել գուխը որևէ տաք կտորով, թողնել դիմակը մոտ մեկ ժամ, այնուհետև լավ լվանալ վարսերը հոսող ջրով:

Ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է կիրառել այս դիմակը շաբաթական առնվազն երկու անգամ:

 

 

2.      Սնուցող դիմակ կիտրոնի հյութով

Քամել մեկ կիտրոնի հյութը, ավելացնել 5 ճաշի գդալ չզտված բուսայուղ և լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել չոր մազերին ու մազարմատներին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ շամպունով: Խորհուրդ է տրվում կրկնել այս պրոցեդուրան ամսական երկու անգամ:

3.      Սերուցքով դիմակ

2 թեյի գդալ կիտրոնի հյութին ավելացնել 3 կաթիլ կիտրոնի եթերայուղ, 2 ճաշի գդալ յուղոտ սերուցք և 1 թեյի գդալ նշի կոսմետիկ յուղ, լավ խառնել, այնուհետև քսել ստացված զանգվածը մազերին, թողնել 30 րոպե և լվանալ գլուխը շամպունով: Ցանկալի է ծածկել գլուխը պոլիէթիլենային թաղանթով ու տաք սրբիչով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը