Լավագույն բնական միջոցները՝ սրտամկանի կաթվածի կանխարգելման ու սրտի առողջությության ամրապնդման համար: Գրում է med.tert.am-ը


«Ինֆարկտ» տերմինը սովորաբար օգտագործվում է որևէ օրգանի հատվածում արյան շրջանառության խանգարման հետևանքով այդ օրգանի հյուսվածքների որևէ հատվածի նեկրոզի մասին խոսելիս: Այն կարող է առաջանալ սրտամկանում, երիկամներում, թոքերում, գլխուղեղում, աղիներում և այլ օրգաններում:
Այս խնդիրը հիմնականում ի հայտ է գալիս տարեց մարդկանց մոտ, սակայն վերջին ժամանակներում ինֆարկտը զգալիորեն «երիտասարդացել» է: Սա հատկապես վերաբերում է սրամկանի ինֆարկտին (կաթված):
Սակայն կան մի շարք պարզ ու արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն կանխարգելել սրտամկանի կաթվածն ու ամրապնդել այդ կենսական նշանակություն ունենցող օրգանի առողջությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս միջոցներից մի քանիսը:
Հարկավոր է մեկ խոշոր կիտրոնը մանր կտորներով կտրատել, այնուհետև այդ կտորների վրա մի փոքր շաքարավազ լցնել և ուտել կիտրոնն օրվա ընթացքում: Սակայն օրվա ընթացքում օգտագործվող կիտրոնների քանակը կարող է փոխվել, քանի որ դա կախված հիվանդի վիճակից:
Հարկ է հիշել, որ որովայնի հատվածում տհաճ զգացողությունների առաջացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել բուժման կուրսը: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:
Գոյություն ունի ևս մի արդյունավետ, սակայն շատ յուրահատուկ միջոց, որը բուժարարները խորհուրդ են տալիս օգտագործել սրտամկանի կաթվածից հետո օրգանիզմի վերականգնման համար:
Հարկավոր է մեկ խոշոր կիտրոնը կիսել և յուրաքանչյուր կեսի մեջ գդալով մոտ 1 սմ խորությամբ փորվածք անել: Այնուհետև անհրաժեշտ է կիտրոնի կեսերը դնել օղու բաժակների վրա, դրանց փորվածքի մեջ լյուգոլի լուծույթ լցնել, ծածկել դրանք անջրաթափանց թղթով և 2 շաբաթ թողնել սառնարանում: 2 շաբաթ անց կիտրոնների հյութը հարկավոր է քամել և ընդունել՝ ավելացնելով այն ոչ թունդ թեյին:
Առաջին օրը հարկավոր է կես բաժակ թեյին ավելացնել 14 կաթիլ կիտրոնի հյութ, իսկ հաջորդ օրերին՝ ավելացնելով օրական ևս մեկ կաթիլ: Շարունակել բուժումը մինչև կաթիլների քանակը հասնի 28-ի, այնուհետև անել 2 շաբաթ տևողությամբ դադար և կրկնել կուրսը: Դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ:
Շատ տարածված միջոց է նաև սխտորի և կիտրոնի հիման վրա պատրաստված բալասանը: Այն շատ արդյունավետ է կաթվածից հետո վերականգնողական փուլի ժամանակ օգտագործելու դեպքում:
Հարկավոր է 3 միջին չափի կիտրոնը օճառով լավ լվանալ և մաքրաջրել, այնուհետև յուրաքանչյուրը բաժանել 4 մասի, հյութը լավ քամել, իսկ կեղևը մանր կտրատել: Կտրատած կեղևը լցնել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել տրորած սխտոր (1 միջին չափի գլուխ) և 1 լիտր եռման ջուր: Խառնուրդը մեկ օր թրմել, այնուհետև քամել, ավելացնել նախորդ օրը կիտրոններից քամված հյութը և լավ խառնել:
Թուրմը հարկավոր է պահել սառնարանում և ընդունել ամեն օր 50-60 գրամ: Թուրմն անհրաժեշտ է խմել մանր կումերով առավոտյան դատարկ ստամոքսին՝ ուտելուց կես ժամ առաջ: Այս մեթոդով բուժման կուրսը տևում է 6 ամիս, որից հետո հարկավոր է 10-12 օր տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը:
