Լավագույն բնական միջոցները մաշկը գունաբացելու և խնամելու համար։ Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 529
Լավագույն բնական միջոցները մաշկը գունաբացելու և խնամելու համար։ Գրում է med.tert.am-ը

Ներկայում կան մաշկի գունաբացման համար նախատեսված բազմաթիվ կոսմետիկ միջոցներ, սակայն դրանք մեծ մասամբ բաղկացած են լինում վտանգավոր քիմիական տարրերից և կարող են խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատացնել մաշկի վիճակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական գունաբացող միջոցները, որոնք ոչ միայն շատ արդյունավետ են, այլև շատ ավելի անվնաս:

1.      Նարնջի չորացրած կեղև և յոգուրտ

Հարկավոր է նարնջի չորացրած կեղևները մանրացնել և ստացված փոշու մեկ ճաշի գդալին ավելացնել մեկ ճաշի գդալ թարմ յոգուրտ: Ստացված մածուկը քսել մաքուր մաշկին և թողնել մոտ 20 րոպե: Լավ արդյունքի հասնելու համար այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական առնվազն 3 անգամ:

2.      Տոմատի հյութ, վարսակ ու յոգուրտ

Հարկավոր է խառնել մեկական ճաշի գդալ վարսակը, տոմատի հյութն ու յոգուրտ, այնուհետև ստացված թանձր զանգվածը քսել մաշկին, թողնել 30 րոպե և լվանալ գոլ ջրով:


3.      Կաթ, կիտրոնի հյութ ու մեղր

Մեկական ճաշի գդալ կաթին ու կիտրոնի թարմ հյութին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել մաքուր մաշկին և թողնել 20 րոպե: 20 րոպե անց հարկավոր է մաշկը լվանալ մաքուր ջրով:

4.      Յոգուրտ

Յոգուրտը ոչ միայն շատ համեղ է, այլև շատ օգտակար է մաշկի համար: Այն պարունակում է կաթնաթթու, որը բնական ճանապարհով գունաբացում է մաշկը: Պարզապես հարկավոր է թարմ յոգուրտը քսել մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել:

5.      Կիտրոն

Հարկավոր է թարմ կիտրոնի շերտով մերսել դեմքի մաշկը շրջանաձև շարժումներով, թողնել 30 րոպե, այնուհետև լվացվել: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել ամեն օր:

6.      Լոլիկ

Լոլիկը բնական ճանապարհով գունաբացում ու խոնավեցնում է մաշկը: Կարելի է օգտագործել օրական մեկ հատ հում լոլիկ, կամ պատրաստել դիմակ մանրացրած լոլիկով ու յոգուրտով և օգտագործել այն երկու օրը մեկ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը