Լավագույն 6 մթերքը՝ լյարդը վերականգնելու և վնասակար տոքսիններից մաքրելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 1002
Լավագույն 6 մթերքը՝ լյարդը վերականգնելու և վնասակար տոքսիններից մաքրելու համար: Գրում  է med.tert.am-ը

Մարդու կենսակերպը, օգտագործած սնունդն ու մշտական սթրեսը բացասաբար են ազդում նրա օրգանիզմի վրա, ինչը հանգեցնում է առողջական մի շարք խնդիրների առաջացման:

Լյարդն ամենակարևոր օրգաններից է, որը պատասխանատու է օրգանիզմում կուտակված տոքսինների ու վնասակար նյութերի դուրսբերման համար: Բացի այդ, այս օրգանը կարգավորում է նաև օրգանիզմում տեղի ունեցող քիմիական գործընթացները, իսկ լյարդում արտադրվող լեղին, օգնում է քայքայել ճարպերն ու ճիշտ մարսել սնունդը: Սա նշանակում է, որ լյարդի առոջղությունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի առողջական վիճակի համար և այս օրգանի հետ կապված խնդիրների դեպքում տուժում է ամբողջ օրգանիզմը:

Լյարդի ճիշտ աշխատանքի համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել սննդակարգը և օգտագործել առողջարար սննդամթերք: Սննդաբանները ներկայացրել են 6 սննդամթերք, որոնք նպաստում են լյարդի առողջացմանն ու տոքսինների դուրսբերմանը:


Սխտոր

Բոլորն էլ գիտեն, որ սխտորն անչափ առողջարար է օրգանիզմի համար, սակայն այն նաև հիանալի միջոց է լյարդը մաքրելու համար: Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու հանքանյութեր, որոնք օգնում են մաքրել լյարդը տարատեսակ տոքսիններից:

Լինելով սելենի և արգինինի հարուստ աղբյուր՝ սխտորը մաքրում է արյունատար անոթները և օգնում է կարգավորել ճնշումը լյարդում: Այն նաև հարուստ է մի շարք կարևոր վիտամիններով (օրինակ՝ B6 և C) որոնք նպաստում են դետոքսիկացիային և կանխում են լյարդի բջիջների վնասումը:

Թուրինջ

Թուրինջը հարուստ է վիտամին C-ով ու գլուտաթիոնով, ուստի այն լյարդի ամենակարևոր «պաշտպաններից» մեկն է: Գլուտաթիոնը, որը բնական ճանապարհով արտադրվում է լյարդում, ոչ միայն սնուցում է օրգանը կարևոր քիմիական նյութերով ու սպիտակուցներով, այլև պաշտպանում է տարբեր հիվանդություններից:

Կանաչ բանջարեղեն

Առողջ լյարդ ունենալու համար հարկավոր է օգտագործել տերևավոր ու կանաչ բանջարեղեն: Դրանք հարուստ են հակաօսիդանտներով, որոնք կարող են կարգավորել մետաղների մակարդակները և մաքրել օրգանիզմը պեստիցիդներից ու քիմիական տարրերից:

Խորհուրդ է տրվում օգտագործել ռուկոլա, սպանախ և եղերդակ (цикорий), որոնք հարուստ են սննդարար նյութերով: Լյարդի ֆերմենտների մակարդակը բարձրացնելու և օրգանը տոքսիններից մաքրելու համար հարկավոր է սննդակարգում ներառել բրոկոլի, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ և այլ խաչածաղկավոր բանջարեղեն:

Ավոկադո

Ավոկադոն շատ օգտակար մթերք է, որը նաև արդյունավետ կերպով մաքրում է լյարդը: Այն պարունակում է օրգանիզմի համար շատ կարևոր նյութեր (օրինակ՝ գլուտաթիոն ու C և E վիտամիններ): Ավոկադոն իրականացնում է լյարդի լիարժեք դետոքսիկացիա և չի վնասում բջիջները: Բացի այդ, այն նաև օգնում է պահպանել արյան մեջ խոլեստերինի մակարդակը նորմայի սահմաններում, ինչը նույնպես շատ կարևոր է:

Հունական ընկույզ

Լյարդից ամոնիակը դուրս բերելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հունական ընկույզ օգտագործել: Հունական ընկույզները պարունակում են ամինաթթուներ, գլուտաթիոն և օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են ազատ ռադիկալների արտադրությունը և պահպանում են լյարդում պահվող առողջ ճարպերը: Այդ ճարպերը պաշտպանում են լյարդի հյուսվածքները, ինչի շնորհիվ օրգանը մնում է ակտիվ, առողջ ու աշխատունակ:

Քրքում

Քրքումի գլխավոր բաղադրիչը քրքումինն է, որը պատասխանատու է բորբոքային գործընթացների կանխման ու լեղապարկի առողջության պահպանման համար: Բացի այդ, քրքումը նպաստում է լյարդի բջիջների ռեգեներացիային և մաքրում է օրգանը ալկոհոլից ու տոքսիններից, որոնք կարող են հանգեցնել վնասվածքների առաջացման:

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/12/25/liard/46342

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը