Լավացրեք հիշողությունը և կարգավորեք գլխուղեղի աշխատանքը
Ուղեղի համար ամենալավ հանգիստը կարճատև վազքն է: Ժամանակավորպես մոռացեք բոլոր խնդիրների մասին, ականջակալներով սիրած երաժշտությունը լսեք, գլխից հանեք բոլոր մտքերը և աշխատեք լիցքաթափվել: Տուն կամ գրասենյակ վերադառնալով, զարմանքով կնկատեք, թե ինչքան են պայծառացել ձեր մտքերը: Եթե հնարավորություն չունեք աշխատանքային օրվա սկսվելուց առաջ կամ դրա ընթացքում վազել, ապա կարող եք դա տեղում կատարել, աշխատանքից չկտրվելով:
Քունքերի թեթև մերսում կատարեք. մի քանի րոպեի ընթացքում մատների ծայրերով շրջանաձև շարժումներով շփեք դրանք: Այդ ընթացքում աշխատեք փակել աչքերը: Ուղեղի հանգստանալուն շատ օգտակար է երաժշտաթերապիան. երաժշտություն լսելու համար օգտվեք ականջակալներից 10-15 րոպեի ընթացքում:
Երաժշտությունը պետք է ցածր լինի, հաճելի և անպայման առանց բառերի: Աշխատեք կանգնեցնել մտքերի հոսքը և որոշ ժամանակ ոչ մի խնդրի մասին չմտածել: Դա բավականին դժվար է, սակայն հնարավոր է, եթե սովորություն դարձնեք: Եթե աշխատավայրում երաժշտություն լսելիս վախենում եք քնով անցնել, ապա միացրեք նաև զարթուցիչը:
Ուղեղի բեռնաթափման և հանգստի համար գերազանց միջոց է արոմաթերապիան: Այն ավելի լավ է անցկացնել տան պայմաններում: Գնեք հատուկ լամպ և բերգամոտի եթերայուղ, ժամանակ առ ժամանակ յուղը մի փոքր կաթեցրեք լամպի վրա և թողեք ամբողջ սենյակն այդ հոտով տարածվի, արդյունքն անմիջապես կզգաք: Չմոռանալ նաև առողջ կենսակերպի և ճիշտ սննդակարգի մասին: Դա կօգնի ձեզ երկար տարիներ պահպանել մտքերի թարմությունը: