Լարված օրեր եք ունենում և դա զգացվում է սիրելիների կողմից, այս բնական բույսերով թեյերը կօգնեն հանգստանալ և չլարվել


1. 20 գ անանուխով, 25 գ կատվախոտի արմատներով, 50 գ սուսամբարի ծաղիկներով, 50 գ բուժական երեքնուկով, 50 գ ալոճով թեյ: 2 ճ գդալ խառնուրդը եռացնել 0,5 լ ջրով: Խմել ½-ական բաժակ ուտելուց առաջ:
2. Ամուր նյարդերի համար Խառնել 1-ական ճ գ. գայլուկի մանրացրած կոն, բուժական կատվախոտի արմատներ, անժելիկայի արմատներ, սիզախոտի արմատներ, արևքուրիկի տերևներ: 1 ճ գ. խառնուրդը լցնել 200 մլ եռացած ջրի մեջ, փակել կափարիչով և թողնել 15 րոպե: Խմել մեկ բաժակ տաք թեյը ուժեղ նյարդային հուզումի դեպքում:
1. Մասուրի թեյ
Մասուրի թեյի շնորհիվ դուք կազատվեք այտուցներից և ավելորդ քաշից, քանի որ այն ունի միզամուղ հատկություն: Թեյով բաժակի մեջ ավելացրեք մանրացված մասուր, ծածկեք, թողեք 15 րոպե և խմեք գոլ վիճակում: Այն կարելի է խմել օրական 3 անգամից ոչ ավելի, միաժամանակ, օրվա ընթացքում հարկավոր է խմել շատ ջուր:
2. Լորենու թեյ
Լորենու թեյը բարերար ազդեցություն ունի իմունային և նյարդային համակարգի համար, հանգստացնում է և պաշտպանում վիրուսներից: Պատրաստեք կանաչ թեյ և ավելացրեք լորենու մի քանի ծաղիկ, թողեք 10-15 րոպե: Խմեք ամեն օր առավոտյան և երեկոյան՝ հատկապես երբ հոգեպես կամ ֆիզիկապես լավ չեք զգում:
3. Դարչինով թեյ
Սա գերազարց միջոց է նիհարելու, դառնալու առողջ և եռանդուն: Դարչինն ունի ախորժակը նվազեցնելու հատկություն և հիանալի հակասեպտիկ է: Այն օգնում է մրսածությունից բուժվելու և իմունիտետը բարձրացնելու համար: Պատրաստեք կանաչ թեյ և ավելացրեք դարչինի փոշի, իսկ 5 րոպե անց խմեք:
