Լարված աշխատանքից հետո, Ձեր աչքերը ցավում են և լարվում։ Ահա թէ ինչպես բուժել աչքերը։

Դիտումներ 253
Լարված աշխատանքից հետո, Ձեր աչքերը ցավում են և լարվում։ Ահա թէ ինչպես բուժել աչքերը։

Համակարգչային տեսողական սինդրոմը առաջանում է այն ժամանակ, երբ շատ ժամանակ եք անցկացնում մոնիտորի առջև, ինչպես նաև, հաճախ եք հայացքը տեղափոխում մոնիտորից սեղանի թղթերին  և հակառակը: Ի՞նչ անել, երբ ցավում են աչքերը:

Ցավը երբեմն այնքան ուժգին է լինում, որ չես ուզում անգամ բացել աչքերդ: Աչքերի կարմրությունը, այրոցը, կոպերի տակ ավազահատիկների առկայության զգացողությունը գալիս է նրանից, որ էկրանի պատկերը օպտիմալ չէ աչքերի համար: 

Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս թուլացնել տեսողության լարվածությունը:

1. Դիտման անկյուն. Ճիշտ դիտման կետը նվազագույնի կհասցնի տեսողության վրա ընկած լարվածությունը: Պետք է մոնիտորի կենտրոնական մասը ձեր դիտակետից լինի 50-75սմ հեռավորության վրա և 10-13սմ ցածր:

2. Մոնիտորի պայծառ լույսը ավելի է լարում աչքերը, եթե հնարավոր է լույսը թուլացրեք, հնարավորության դեպքում տպեք այն տեքստը, որը անհրաժեշտ է կարդալ և թղթից կարդացեք, կամ ճառագայթներից պաշտպանող էկրան տեղադրեք, եթե արդեն տեսողության հետ խնդիրներ:

3. Եթե երկար ժամանակ ստիպված եք նստել համակարգչի առջև, 20 րոպեն մեկ անհրաժեշտ է հայացքը ուղղել մեկ այլ հեռավոր առարկայի և 20 վայրկյան նայել այդ առարկային, որպեսզի աչքերը հանգստանան և կենտրոնանան մեկ այլ հեռավորության վրա: Իսկ 2 ժամյա անդադար աշխատանքից հոտո, նույն բանը կրկնել 15 րոպե:

4. Հաճախ թարթեք: Մարդու աչքը պետք է միշտ խոնավ մնա, սակայն համակարգիչը ստիպում է, որ այս բնական գործընթացը վերահսկվի, քանի որ, մոնիտորին նայելով, մարդ մոռանում է ինչպես ժամանակի, այնպես էլ թարթելու մասին:

5. Եթե զգում եք տեսողության փոփոխություններ, անհապաղ դիմեք մասնագետի:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը