Կտավատի յուղի օգտակար հատկությունները, օգտագործման կանոններն ու հակացուցումները

Դիտումներ 665
Կտավատի յուղի օգտակար հատկությունները, օգտագործման կանոններն ու հակացուցումները

Դեղատներում ու մասնագիտացված վաճառքի կենտրոններում  հաճախակի կարելի է հանդիպել վաճառվող մի շարք բուսական յուղերի, այդ թվում նաև կտավատի յուղի: Սակայն սովորաբար այդ յուղերի հետ չեն կցվում վերջիններիս օգտակարության ու հակացուցումների վերաբերյալ  ցուցումներ:

 


Կտավատի սերմերից ստացվող  յուղի հատկությունները


Դեռ հին ժամանակներից կտավատի սերմերից ստացված յուղն օգտագործվում էր որպես դեղորայքային ու ընդհանուր դիմադրողականությունն ամրապնդող միջոց: Օգտագործվում էր ինչպես արտաքին (մազերի ու մաշկի համար), այնպես էլ պերորալ կերպով: Նշված ապրանքի արժեքավորությունը կայանում է նրանում առկա  օմեգա ճարպաթթունների բարձր պարունակության մեջ (օլեինաթթու, լինոլաթթու, լինոլենաթթու). կտավատի յուղը  նշված ցուցանիշներով առաջ է անցնում անգամ ձկան յուղից:


Արտաքին օգտագործման դեպքում այդ թթուները վերականգնում են մաշկի ու մազերի  մակերեսը՝ սնուցելով ու կազդուրելով նրանց: Կտավատի յուղն օգնում է կարգավորել  օրգանիզմի նյութափոխանակությունը, ազատվել ավելորդ քաշից ու օրգանիզմից դուրս բերել խոլեստերինը, ինչպես նաև ամրապնդել անոթներն ու նվազեցնել ինֆարկտի ու կաթվածի (ինսուլտի) առաջացման հավանականությունը: Այն նաև օգնում է բարձրացնել իմունիտետն ու  նվազեցնել ալերգիկ ռիակցիանների առաջացման հավանականությունը:


Ավելին, օմեգա–թթուները բարելավում են սննդի մեջ առկա  կալցիումի ընկալման գործընթացը, որն էլ և ուժեղացնում է ոսկորները, մկաներն ու  ջիլերը, ինչպես նաև արդյունավետ է ազդում տեսողության վրա:


Ձեռքբերումն ու պահպանումը


Այսօր վաճառքում հնարավոր է գտնել տարբեր տեսակի կտավատի յուղեր: Մազերի կամ կոսմետիկ յուղերի  խառնուրդները նախատեսված են միայն արտաքին օգտագործման համար:
Ներքին օգտագործման համար  ցանկալի է օգտագործել սառը սեղմման պրոցեսով ստացված յուղը: Վերջինիս պահպանման ժամկետն այդքան էլ  երկար չէ, այդ պատճառով էլ ցանկալի է այն գնել փոքր չափաքանակով ու ուշադրություն դարձնել «պատրաստման» ամսաթվին: Իդեալական տարրան համարվում է շատ մուգ ապակուց պատրաստված շիշը, քանի որ նման փաթեթավորման մեջ էլ յուղն ավելի շատ է պահպանում իր օգտակար հատկությունները, որը այն կարող է կորցնել արևի ճառագայթների ազդեցության արդյունքում: Ցանկալի է այն պահել սառնարանում, այն անհրաժեշտ չէ տաքացնել կամ  ենթարկել ջերմային մշակման:

Կտավատի յուղն ունի  յուրօրինակ դառը,  մի փոքր  ձկան յուղ  հիշեցնող համ:


Եթե այն բերանում` մինչև կուլ տալը,   սկսում է դառնանալ, ապա դա նշանակում է, որ այն արդեն պիտանի չէ ներքին օգտագործման համար:

 

Օգտագործման կանոնները


Սովորաբար այդ միջոցի ընդունման համակարգը բավականին պարզ է: Սակայն քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժիշկի հետ և իմանալ թե ինչպես կարելի է ճիշտ օգտագործել կտավատի յուղը:


Եթե հակացուցումներ չկան, ապա այն կարող եք հանգիստ օգտագործել: Սակայն հարկավոր չէ ակնկալել  շատ արագ արդյունքներ: Բավական է միայն, որպեսզի դուք ձեզ համար ստեղծեք նոր շատ արդյունավետ ու օգտակար սովորություն ու այն 1-ից 2 ամիս ճշգրիտ կիրառել, իսկ այդ ժամանակը բավարար է, որպեսզի նկատելի լինեն առաջին արդյունքները:


Կտավատի յուղը սկսում են օգտագործել 1-ական թեյի գդալից` առավոտյան ուտելուց առաջ ու երեկոյան քնելուց առաջ: Աստիճանաբար, վարժվելով վերջինիս համին, կարելի է բարձրացնել  չափաբաժինը` հասցնելով այն մինչև 1 ճաշի գդալի: Եթե մթերքի համը ձեզ մոտ տհաճություն է առաջացնում, ապա այն կարող եք խառնել փոքր քանակությամբ կաթնաշոռի կամ կեֆիրի հետ, ուտել խնձոր կամ խմել մրգային հյութի հետ, կամ ավելացնել մեղրի,  մրգային  օշարակի մեջ: Այն շատ օգտակար է կիրառել բանջարեղենային աղցանների մեջ, որի ընթացքում յուրօրինակ հոտը կանցնի, սակայն օգտակար հատկությունները կմնան:

 

Հակացուցված է


Չնայած իր օգտակարությանը, գոյություն ունեն մի շարք հիվանդություններ ու «օրգանիզմի  վիճակներ», որոնց դեպքում այն հարկավոր է շատ զգույշ օգտագործել, իսկ երբեմն անհրաժեշտ է առհասարակ հրաժարվել վերջինիս օգտագործումից:


Նման ախտորոշումների դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժիշկի հետ:


• Լյարդի ցանկացած հիվանդությունների (հատկապես հեպատիտի) ու լեղուղիների հիվանդությունների դեպքում,


• Պոլիպների կամ արգանդի ու կցորդների` մակամորձու կիստայի,գինեկոլոգիական արյունահոսության առաջացման դեպքում,

• Խոլեցիստիտի, ( այդ հիվանդության դեպքում  կտավատի յուղը կարելի է ընդունել միայն սննդի օգտագործման ժամանակ, մի շարք այլ մթերքների հետ միասին),


• Հակադեպրեսաանտների ու հորմոնալ դեղամիջոցների, հատկապես հակաբեղմնավորիչների   ընդունաման ժամանակ,


• Հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ,


• Հակաալկահոլային դեղամիջոցների ընդունման ժամանակ( կտավատի յուղը կարող է դանդաղեցնել արյան մակարդումը, որը դեղամիջոցների ազդեցության հետ միասին կարող է հանգեցնել արյունահոսության առաջացման):

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/01/10/ktavati-yux/46974

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը