Կտավատի յուղի օգնությամբ հնարավոր է մաքրել լինֆային համակարգը և ազատվել տոսքիններից

Դիտումներ 524
Կտավատի յուղի օգնությամբ հնարավոր է մաքրել լինֆային համակարգը և ազատվել տոսքիններից

Կտավատի փոշին օգտագործեք այս եղանակով

Բաղադրատոմսը`

3 շաբաթ նախաճաշի փոխարեն օգտագործեք.


Առաջին շաբաթ` 1 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,
Երկրորդ շաբաթ` 2 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,
Երրորդ շաբաթ` 3 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած:


Օգտակար է նաև կտավատի յուղը

Սովորաբար այդ միջոցի ընդունման համակարգը բավականին պարզ է: Սակայն քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժիշկի հետ և իմանալ թե ինչպես կարելի է ճիշտ օգտագործել կտավատի յուղը:


Եթե հակացուցումներ չկան, ապա այն կարող եք հանգիստ օգտագործել: Սակայն հարկավոր չէ ակնկալել  շատ արագ արդյունքներ: Բավական է միայն, որպեսզի դուք ձեզ համար ստեղծեք նոր շատ արդյունավետ ու օգտակար սովորություն ու այն 1-ից 2 ամիս ճշգրիտ կիրառել, իսկ այդ ժամանակը բավարար է, որպեսզի նկատելի լինեն առաջին արդյունքները:


Կտավատի յուղը սկսում են օգտագործել 1-ական թեյի գդալից` առավոտյան ուտելուց առաջ ու երեկոյան քնելուց առաջ: Աստիճանաբար, վարժվելով վերջինիս համին, կարելի է բարձրացնել  չափաբաժինը` հասցնելով այն մինչև 1 ճաշի գդալի: Եթե մթերքի համը ձեզ մոտ տհաճություն է առաջացնում, ապա այն կարող եք խառնել փոքր քանակությամբ կաթնաշոռի կամ կեֆիրի հետ, ուտել խնձոր կամ խմել մրգային հյութի հետ, կամ ավելացնել մեղրի,  մրգային  օշարակի մեջ: Այն շատ օգտակար է կիրառել բանջարեղենային աղցանների մեջ, որի ընթացքում յուրօրինակ հոտը կանցնի, սակայն օգտակար հատկությունները կմնան:

 

Պարտադիր խորհրդակցեք բժիշկի հետ

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը