Կտավատ. հիանալի բնական միջոց տարբեր հիվանդությունների դեմ։ Գրում է galatv.am-ը


Հիանալի բնական միջոցն էականորեն կնվազեցնի արյան մեջ շաքարի մակարդակը: Շատ բժիշկներ իրենց հիվանդներին հենց այս միջոցն են խորհուրդ տալիս:
Հիվանդությունների ցանկը, որոնց ժամանակ օգնում է կտավատի սերմը, բավականին ընդարձակ է:
Բաղադրատոմս 1. Ազատվում ենք այտուցվածությունից
Որպեսզի ազատվեք այտուցվածությունից, անհրաժեշտ է պատրաստել հետեւյալ բաղադրատոմսը.
Անհրաժեշտ բաղադրիչներ
Զտված ջուր՝ 4 բաժակ
Կտավատ՝ 4-5 թեյի գդալ
Կիտրոնի քերուկ՝ կես թեյի գդալ
Կաթսայի մեջ լցնել ջուրը, այնուհետեւ կտավատը, կիտրոնի քերուկը եւ դնել մարմանդ կրակի վրա եւ թողնել, որ եռա:
Եփել 10-15 րոպե, այնուհետեւ հանել կրակի վրայից եւ առանց կափարիչը բացելու թողնել, որ սառչի:
Պատրաստի խառնուրդը քամել պարտադիր չէ: Դրա շնորհիվ կազատվեք ոչ միայն դեմքի, ոտքերի կամ ձեռքի այտուցվածությունից, այլ նաեւ կկարգավորեք մարսողական համակարգի աշխատանքը:
Օգտագործումը. եփուկն օգտագործում են կես բաժակ ամբողջ օրվա ընթացքում 2-3 ժամ ընդմիջումով: Բուժման ընթացքը 3-ից 5 օր է:
Բաղադրատոմս 2. Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար
Շաքարային դիաբետը բուժելու համար օգտագործում են այս թուրմը, որն անհրաժեշտ է պատրաստել հետեւյալ բաղադրատոմսով:
Երկու-երեք ճաշի գդալ կտավատն աղալ, ստացված ալյուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել երկու բաժակ զտած ջուր սենյակային ջերմաստիճանի:
Այնուհետեւ դնել կրակի վրա եւ եփել 10-15 րոպե՝ առանց կափարիչը բացելու: Հետո վերցնել կաթսան կրակի վրայից եւ թողնել, որ սառչի: Հինգ րոպե անց խառնուրդին ավելացնել կես թեյի գդալ դարչին եւ աստիճանաբար խառնել: Պատրաստի եփուկն օգտագործում են օրական մեկ անգամ՝ ուտելուց մեկ ժամ առաջ: Բուժման ընթացքը մեկ ամիս է:
Բաղադրատոմս 3. Փափուկ մազերի համար
Եթե փափուկ մազերին ցանկանում եք վերադարձնել փայլ եւ ամրություն, ապա օգտագործեք հետեւյալ բաղադրատոմսը:
Մեկ լիտր զտված ջրում թրմել մեկ թեյի գդալ կտավատ, այնուհետեւ դնել մարմանդ կրակի վրա, ավելացնել մեկ թեյի գդալ երիցուկի չորացրած ծաղիկներ եւ մեկ թեյի գդալ աղացած կռատուկի չորացրած արմատ:
Խառնուրդը եփել 15 րոպե, թողնել սառչի, այնուհետեւ քամել:
Օգտագործման եղանակը. ստացված միջոցը քսել մազերի արմատին: Թողնել 20 րոպե, այնուհետեւ լվանալ հոսող տաք ջրով: Այս միջոցը նպաստում է նաեւ գլխամաշկի առողջությանը եւ կանխում թեփի առաջացումը:
Աղբյուրը ՝ http://galatv.am/hy/interesting/180483/
