Կրունկների ճաքերը շատ լուրջ խնդիր են հանդիսանում, այս միջոցները կօգնեն Ձեզ ազատվել այդ խնդրից

Դիտումներ 309
Կրունկների ճաքերը շատ լուրջ խնդիր են հանդիսանում, այս միջոցները կօգնեն Ձեզ ազատվել այդ խնդրից

Կրունկներին ճաքեր առաջանում են մաշկի չորության պատճառով: Հաճախ կրունկների ճաքերից տառապում են մաշկային խնդիրներ ունեցողները: Ճաքը նաև ավիտամինոզի, դիաբետի ու գաստրիտի հետևանք կարող է լինել:

Ի՞նչ կարելի է անել տան պայմաններում:

Նախ, պետք է միջոցներ ձեռք առնել ոտնաթաթերի մաշկը փափկացնելու համար:

Լավ միջոց է վազելինի հիմքով քսուքը (վազելինը մաքուր վիճակում նույնպես կփափկացնի կոշտացած մաշկը):

Դրա համար ոտքերը պետք է բորաթթվի լուծույթով վաննայի մեջ դնել (1 թեյի գդալ բորաթթուն` 1 բաժակ ջրին):

Դրանից հետո ճաքերին վազելին պետք է քսել  ու թողնել ողջ գիշեր:

Այս  պրոցեդուրան պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչև մաշկը վերջնականապես  փափկի:


Ոտնաթաթի մաշկը կփափկի, եթե ամեն օր տաք լոգանքից հետո ճաքերին գոլ ձիթայուղ քսվի:

Լավ օգուտ է տալիս մերսումը. Կարելի է ժամանակ առ ժամանակ, տաք քսուքով լավ մերսել ոտնաթաթերը: Նման մերսումը կարգավորում է  արյան շրջանառությունն ու դրանով իսկ օգնում ճաքերի բուժմանը:

Խնձոր. պտուղը խորանարդների նման կտրատել ու եփել քիչ քանակությամբ կաթի մեջ այնքան, որ շիլա դառնա: Ստացված խյուսը հաստ շերտվ պետք է դնել ճաքերին ու ծածկել թանզիֆով: Լվանալ 40 րոպե հետո: Լավ փափկացնում է:

Մեղրը նույնպես հրաշալի միջոց է.դրա համար պետք է բամբակյա կտորին մաքուր մեղր տարածել ու դնել կրունկների ճաքերին և վրայից գուլպա  հագնել, իսկ առավոտյան լվանալ գոլ ջրով,  պատել խոնավեցնող մանկական քսուքով ու կպչուն սպեղանի դնել, որ խոնավությունը երկար ժամանակ մնա ճաքերում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը