Կրկին ներկայացնում ենք իմբիրի բացառիկ հատկությունները. Սկսեք ամեն օր օգտագործել այն

Դիտումներ 523
Կրկին ներկայացնում ենք իմբիրի բացառիկ հատկությունները. Սկսեք ամեն օր օգտագործել այն

Իմբիր ՝ նույն ինքը կոճապղպեղը, բազմամյա խոտաբույս է, արտաքուստ նման է եղեգնի, ունի մինչև 2 մ բարձրությամբ տերևային և 30-40 սմ բարձրությամբ ծաղկակիր ցողուն։

Կոճապղպեղի օգտակար հատկությունները ձևավորվում են հիմնականում մարգանեցի, երկաթի, մագնիումի, կալիումի, ցինկի, B3 և B6 վիտամինների, այլ նյութերի համատեղ ազդեցության շնորհիվ։

 

 

Այն օգնում է վերացնել գլխացավը

 Խառնեք թարմ կոճապղպեղի քերուկ և մեղր (1։1)։ 1 թ/գ հումքը լուծեք գոլ ջրի մեջ։ Խմեք այդ չափաբաժինը` օրը 3-4 անգամ։

Այն ամրացնում է իմունային համակարգը

 


Քանի որ այն ունի կծու համ, ունի նաև տաքացնող հատկություն: Այն կարող է բարձրացնել ձեր մարմնի ջերմաստիճանը, որն էլ իր հերթին կստիպի ձեզ քրտնել:

Քրտնարտադրությունը կնպաստի իմունային համակարգը ավելի պատրաստված պահելու համար, որպեսզի պայքարի ցանկացած վարակի դեմ: Կա մի պարզ ճշմարտություն, որ քրտնարտադրությունը լավագույն միջոցն է մրսածության և գրիպի դեմ պայքարելու համար:

Այն ունի քաղցկեղի դեմ պայքարելու հատկություններ

Օգտագործվելով որպես կանխարգելիչ միջոց և հաստ աղիքի քաղցկեղի և ձվարանների քաղցկեղի դեմ, կոճապղպեղը հանդիսանոում է կարևոր բաղադրիչ, որը դուք պետք է ընդգրկեք ձեր սննդակարգում ` ավելի պատրաստված իմունային համակարգ ունենալու համար:

Այն պահպանում է ձեր մարսողական համակարգի բնականոն գործունեությունը

Կոճապղպեղը օգնում է ձեր ստամոքսին ավելի արդյունավետ կլանել սնուցիչ նյութերը, նվազեցնել տոքսինների ազդեցությունը, օգնում է, որպեսզի ձեր մաշկը ազատվի տոքսիններից:

Բացի ձեր մարսողական համակարգը գերազանց վիճակում պահելուն նպաստելը, կոճապղպեղը օգնում է բուժել և մեղմացնել սրտխառնոցը, փսխումը և ծովախտը: Քանի որ այն բնական և հզոր խոտաբույս է, լավագույնս օգտագործվում է հղիության ընթացքում փսխումը կանխելու համար ` առանց պտուղը վնասելու:

 

Այն օգնում է հոդերի բորբոքման դեպքում

Եթե դուք տառապում եք հոդաբորբով կամ հոդերի ցավով` կոճապղպեղը ընդգրկեք ձեր սննդակարգում. այն բնական միջոց է այդ հիվանդությունները բուժելու համար:

 

 

Զգուշացում։ Կոճապղպեղը չի կարելի օգտագործել սննդի մեջ և բուժման նպատակով կերակրափողի և ստամոքսի խոցի, երիկամներում և միզապարկում քարերի և ավազի առաջացման վտանգի կամ առկայության, սրտի անբավարարության, լյարդի հիվանդությունների, ջերմության բարձրացմամբ ուղղորդվող բորբոքումների դեպքում։

Հակացուցված է հղիներին և երեխաներին։

Խստիվ հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության, անհատական անընկալունակության, ներքին արյունահոսության դեպքում։

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը