Կրեմի բաղադրատոմս, որը կզարդարի և հաճելի համ կփոխանցի նույնիսկ վատ պատրաստված տորթին
Դիտումներ 318
Այս կրեմը պպատրաստելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն։ Այն յուրահատուկ է իր համով և կզարդարի ցանկացած տորթ, եթե անգամ այն լավ թխված չէ։ Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
3 բաժակ կաթ,
1,5 բաժակ շաքարավազ,
3 հատ ձու,
3 ճ. գդ. ալյուր,
300 գ կարագ,
վանիլին
Պատրաստման եղանակը
Կարագը թողնել փափկելու սենյակային ջերմաստիճանում:
Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին:
Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը: Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա: Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել:
Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել: Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից:
Թողնել սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը: Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլին ավելացնել:
Ամենաընթերցվածը