Կոտլետ պատրաստելուց մի փոքր կոնյակ ավելացրեք և համից չեք կշտանա

Դիտումներ 813
Կոտլետ պատրաստելուց մի փոքր կոնյակ ավելացրեք և համից չեք կշտանա

միս խոզի - 250 գր
միս տավարի - 250 գր
սոխ - 1 գլուխ
սխտոր - 2-4 պճեղ
կարտոֆիլ - 2 հատ
կոճապղպեղ (имбирь) - 2 թ/գդ
կոնյակ - 50 մլ
բուսայուղ - 4 ճ/գդ
աղ - ըստ ճաշակի
պղպեղ սև - ըստ ճաշակի


Սոխը շատ մանր կտրատում ենք, իսկ սխտորը՝ ճզմում: Կարտոֆիլն ու կոճապղպեղն անցկացնում ենք քերիչով:
 
Մսերն աղնում ենք, ավելացնում մնացած բաղադրիչները և լավ խառնում ենք: Մի քանի րոպե թողնում ենք զանգվածը հանգստանա: Ձեռքերով կոտլետներ ենք ձևավորում և բուսայուղապատ թավայում յուրաքանչյուր կողմից 5-6 րոպե տապակում ենք: Ահա և վերջ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը