Կոտլետ հավի մսից. Ոչ ստանդարտ բաղադրատոմս. Այն անկասկած կհավանեք


Բաղադրամասեր
-
1 կգ հավ մսին ՝
-
1 հատ ձու,
-
1 գլուխ սոխ,
-
0,5 թեյի գդալ սև պղպեղ,
-
40 գրամ պանիր(պարմեզան),
-
մաղադանոս,
-
աղ,
-
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
-
Հավի միսն անջատել ոսկորներից,աղալ։
-
Սոխը շատ մանր կտրտել և խառնել մսին,ավելացնել ձուն,աղը,պղպեղը,քերած պանիրը,մանրացրած կանաչին,լավ խառնել։
-
Կոտլետի ձև տալ և տապակել բուսայուղով,մինչև կարմրելը:
