Կորեական աղցան ՝ պատրաստված գազարով. Վիտամիններով հարուստ աղցան


Բաղադրամասեր
-
1 կգ գազար,
-
2 ճաշի գդալ շաքարավազ,
-
1 ճաշի գդալ աղ,
-
3 ճաշի գդալ քացախ,
-
3-4 հատ սոխ,
-
1 հատ սխտոր,
-
0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ,
-
0.5 թեյի գդալ սև կամ սպիտակ պղպեղ,
-
համեմ,
-
5 հատ մեխակ,
-
150 գրամ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
-
Սոխը մաքրեք, կտրտեք, կեսը թողեք թարմ, մյուս կեսը տապակեք 150 գրամ բուսական յուղի մեջ:
-
Այնուհետեւ ավելացրեք կարմիր պղպեղը, համեմն ու մեխակը: 1-2 վերցրեք կրակից:
-
Դրանից հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիկով, ավելացնում աղը, սեւ պղպեղը, վրան ճզմում սխտորը, ինչպես նաեւ թարմ սոխն ու շաքարավազը:
-
Ստացված պարունկության վրա ավելացնում եք տապակած սոխը, քացախը ու լավ խառնում:
-
Լցրեք բանկայի մեջ եւ դրեք սառնարանը 24 ժամ: Դրանից հետո այն պատրաստ կլինի մատուցման:
