Կորեական աղցան պատրաստված գազարով. Համեղ, օգտակար և դիետիկ

Դիտումներ 438
Կորեական աղցան պատրաստված գազարով. Համեղ, օգտակար և դիետիկ

Բաղադրամասեր

  • 1 կգ գազար,

  • 2 ճաշի գդալ շաքարավազ,

  • 1 ճաշի գդալ աղ,

  • 3 ճաշի գդալ քացախ,

  • 3-4 հատ սոխ,

  • 1 հատ սխտոր,

  • 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ,

  • 0.5 թեյի գդալ սև կամ սպիտակ պղպեղ,

  • համեմ,

  • 5 հատ մեխակ,

  • 150 գրամ բուսական յուղ

Կորեական սալաթ՝ պատրաստված գազարով


Պատրաստման եղանակը

  • Սոխը մաքրեք, կտրտեք, կեսը թողեք թարմ, մյուս կեսը տապակեք 150 գրամ բուսական յուղի մեջ: Այնուհետեւ ավելացրեք կարմիր պղպեղը, համեմն ու մեխակը: 1-2 վերցրեք կրակից:

  • Դրանից հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիկով, ավելացնում աղը, սեւ պղպեղը, վրան ճզմում սխտորը, ինչպես նաեւ թարմ սոխն ու շաքարավազը:

  • Ստացված պարունկության վրա ավելացնում եք տապակած սոխը, քացախը ու լավ խառնում: Լցրեք բանկայի մեջ եւ դրեք սառնարանը 24 ժամ:

  • Դրանից հետո այն պատրաստ կլինի մատուցման:

Պատրաստման եղանակը դիտեք նաև տեսանյութով

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը