Կորեական աղցան ՝ պատրաստված գազարով. Վիտամիններով հարուստ աղցան

Դիտումներ 473
Կորեական աղցան ՝  պատրաստված գազարով. Վիտամիններով հարուստ աղցան

Բաղադրամասեր

  • 1 կգ գազար,

  • 2 ճաշի գդալ շաքարավազ,

  • 1 ճաշի գդալ աղ,

  • 3 ճաշի գդալ քացախ,

  • 3-4 հատ սոխ,

  • 1 հատ սխտոր,

  • 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ,

  • 0.5 թեյի գդալ սև կամ սպիտակ պղպեղ,

  • համեմ,

  • 5 հատ մեխակ,

  • 150 գրամ բուսական յուղ

Կորեական սալաթ՝ պատրաստված գազարով


Պատրաստման եղանակը

Կորեական սալաթ՝ պատրաստված գազարով

  • Սոխը մաքրեք, կտրտեք, կեսը թողեք թարմ, մյուս կեսը տապակեք 150 գրամ բուսական յուղի մեջ: 

  • Այնուհետեւ ավելացրեք կարմիր պղպեղը, համեմն ու մեխակը: 1-2 վերցրեք կրակից: 

  • Դրանից հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիկով, ավելացնում աղը, սեւ պղպեղը, վրան ճզմում սխտորը, ինչպես նաեւ թարմ սոխն ու շաքարավազը: 

  • Ստացված պարունկության վրա ավելացնում եք տապակած սոխը, քացախը ու լավ խառնում: 

  • Լցրեք բանկայի մեջ եւ դրեք սառնարանը 24 ժամ: Դրանից հետո այն պատրաստ կլինի մատուցման:

Կորեական սալաթ՝ պատրաստված գազարով

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը