Կոպերի այտուցներ, բաղադրատոմսեր որոնք օգնում են

Եղեսպակի տերևը մանրացրեք,
1 թ/գ հումքը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։
Թուրմը բաժանեք երկու հավասար մասերի` սառը և տաք։
Վերցրեք երկու բամբակյա խծուծ, թրջեք տաք և սառը թուրմերի մեջ, դրեք կոպերին, 10 րոպե անց փոխեք թրջոցները, տաքը` սառով, և` հակառակը։
Կատարեք օրը մեջ, շարունակեք 1 ամիս։
Հում կարտոֆիլն անցկացրեք քերիչով,
2 թ/գ հումքը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, դրեք կոպերի վրա։
Պահեք 10-15 րոպե։
Գործողությունը կատարելուց հետո ցածի կոպը մշակեք հատուկ նախատեսված քսուքով։
Պահեք 10 րոպե, քսուքը մաքրեք թեյի թուրմով։
Կարտոֆիլը լվացեք հոսող ջրի տակ, մաքրեք խոզանակով, եփեք, որից հետո բաժանեք երկու հավասար մասերի։
Սառած կարտոֆիլը դրեք կոպերի վրա, պահեք 30 րոպե։
Խառնեք 1 միջին հում կարտոֆիլից ստացված քերուկը, 2-ական թ/գ ցորենի ալյուր և հում կաթ։
Դրեք կոպերի վրա, պահեք 5 րոպե։
Կարելի է կատարել ամեն օր։
Խառնեք հավասար քանակի հում կարտոֆիլի քերուկ և մաղադանոսի մանրացրած տերև։
Չորս թ/գ հումքը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, դրեք կոպերի վրա։ Պահեք 10 րոպե։ Մշակեք ճարպոտ քսուքով։
*Մանր կտրատեք մաղադանոսը, 1 թ/գ հումքը խառնեք 2 թ/գ թթվասերի հետ։ Խառնուրդը դրեք կոպերի վրա, ծածկեք խոնավ անձեռոցիկով։
Պահեք 10 րոպե։
*Մանրացրեք կեչու տերևը, 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Բամբակե խծուծը թրջեք սառը թուրմի մեջ, դրեք թրջոց։
*Կոպերի այտուցման դեպքում կարելի է դնել թրջոցներ նաև երիցուկի կամ լորենու ծաղիկների, թեյի թունդ սառը թուրմերով, պահեք 3-5 րոպե։
