Կոկորդի ցավը բուժող 6 արդյունավետ ժողովրդական միջոց: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 1668
Կոկորդի ցավը բուժող 6 արդյունավետ ժողովրդական միջոց: Գրում է med.tert.am-ը

Հաճախակի մարդու առողջական վիճակը վատանում է ամենաանհամապատասխան պահին, երբ ձեռքի տակ համապատասխան միջոցներ չկան, կամ դեղատունը շատ հեռու է:

aif.ru-ն ներկայացրել է, թե ինչպես կարելի է ժողովրդական միջոցներով  բուժել կոկորդի ցավը:

Կոկորդի ցավերի դեպքում հարկավոր է՝

 1.    Մաքրել մի գլուխ սոխ, աղալ այն մսաղացով(կամ մանր կտրատել) ու քամել հյութը: Ավելացնել ըստ նախասիրության մեղր ու օրական 3 անգամ ընդունել 1-ական թ/գ:

2.     Յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ կատարել տաք աղաջրով ու կերակրի սոդայով բերանի ողողում՝ 1 բաժակ ջրի մեջ ավելացնելով 1թ/գ աղ ու  1թ/գ  կերակրի սոդա:


3.    Կոկորդում  սկսվող դիսկոմֆորտի դեպքում, խորհուրդ է տրվում դանդաղ կիտրոն ծամել, հատկապես կիտրոնի կեղևը: Այնուհետև 1 ժամ ոչինչ չի կարելի ուտել, որպիսզի եթերայուղնն ու կիտրոնաթթուն կարողանան ներազդել բորբոքված լորձաթաղանթի վրա: Պրոցեդուրան հարկավոր է  կատարել 3-4 ժամը մեկ անգամ:

4.    Լցրեք 2 թ/գ չոր մանանեխը  1 բաժակ եռացրած ջրի մեջ ու շնչեք գոլորշին:

5.     Կոկորդի ցավից ազատվելու հիանալի միջոց է  երիցուկի, վաղենակի, եղեսպակի ու նվենու(էվկալիպտ)  եփուկով  ողողումը, որը հարկավոր է կատարել  յուրաքանչյուր 3-4 ժամը  մեկ:

6.    Լցրեք 1 բաժակ տաք կաթի մեջ 2 թ/գ մեղր, խառնեք այն ու խմեք:

Նշենք նաև որ հիվանդության բարդացման դեպքում ժողովրդական միջոցները չեն կարող փոխարինել ավանդական բժշկության բուժման մեթոդներին: Այդ պատճառով, բարդացման կամ   սուր ցավերի դեպքում դիմեք բժշկի:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը