Կոճապղպեղով դեղամիջոց՝ իմունային համակարգն ամրապնդելու և առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 217
Կոճապղպեղով դեղամիջոց՝ իմունային համակարգն ամրապնդելու և առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար: Գրում է med.tert.am-ը

Առողջարար սննդամթերքի շարքում կոճապղպեղն ամենաօգտակարն ու առողջարարն է: Այն  օժտված է մի շարք օգտակար հատկություններով և պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ինչի շնորհիվ բուժում է միգրենը, ազատում է բորբոքումներից, կարգավորում է արյան շրջանառությունը, մեղմում է հոդացավերը և այլն

 

Հակաօքսիդանտներից բացի այն նաև հարուստ է մի շարք այլ օգտակար միացություններով, ինչպիսին են ածխաջրերը, մանրաթելերը, կալիումը, կալցիումը, երկաթն ու վիտամին B6-ը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոճապղպեղով մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից:

Բաղադրությունը.

 

·        1 բաժակ կոճապղպեղի արմատ (մաքրել ու կտրատել),

 

·        2 հատ կիտրոն (առանց կեղևազրկելու կտրատել ու հեռացնել սերմերը),

 

·        1 բաժակ բնական մեղր:

 

Պատրաստման եղանակը.

 

Կտրատած կոճապղպեղը լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել կիտրոնը և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Այնուհետև ավելացնել մեղրը և կրկին լավ խառնել: Ստացված զանգվածը լցնել մաքուր տարայի մեջ և պահել սառնարանում:

 

Օգտագործման եղանակը.

 

Այս խառնուրդը հարկավոր է օգտագործել բուժիչ ըմպելիք պատրաստելու համար: Պարզապես անհրաժեշտ է մեկ բաժակ գոլ ջրին ավելացնել մեկ թեյի գդալ խառնուրդ, լավ խառնել ու խմել:

 

Այս ըմպելիքն օժտված է մի շարք օգտակար հատկություններով և օգնում է բարելավել ինքնազգացողությունն ու առողջական վիճակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրա օգտակար հատկություններից մի քանիսը:


Ազատում է մարսողության հետ կապված խնդիրներից

 

Կոճապղպեղը պարունակում է ֆենոլային միացություն, որն օգնում է ազատվել մարսողության հետ կապված խնդիրներից, աղիների գրգռումից ու այտուցներից: Բացի այդ, այն խթանում է թքի ու լեղու արտադրությունը, ինչն օգնում է ավելի լավ մարսել սնունդը: Այս դեղամիջոցն ազատում է նաև փորկապությունից ու կարգավորում է ստամոքսի և աղիների միկրոֆլորան:

 

Ազատում է սրտխառնոցից

 

Կոճապղպեղը կօգնի պայքարել նաև հաճախակի սրտխառնոցի ու փսխումների դեմ: Այս ըմպելիքն անգամ խորհուրդ է տրվում օգտագործել հղիության ու քաղցկեղի ժամանակ:

 

Պայքարում է բորբոքումների դեմ

 

Իր հակաբորբոքային ու ցավազրկող հատկությունների շնորհիվ կոճապղպեղն օգնում է կանխել օրգանիզմում բորբոքումների առաջացումն ու նվազեցնել դրանց մակարդակը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդամենը մեկ ամսում կոճապղպեղը կարող է զգալիորեն նվազեցնել հաստ աղիքի բոլոր բորբոքումների մակարդակը: Բացի այդ, այն հիանալի միջոց է օստեոարթրիտի բուժման համար:

 

Մեղմում է ցավը

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի արմատն օգնում է զգալիորեն մեղմել մկանային ցավը: Բացի այդ, այն շատ հաճախ (83%) օգնում է ազատվել նաև դաշտանային ցավերից:

 

Բուժում ու կանխարգելում է գրիպը և մրսածությունը

 

Կոճապղպեղով թեյն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, ինչն էլ օգնում է խուսափել շնչառական ու վիրուսային հիվանդություններից: Խորհուրդ է տրվում է օրական 2-3 բաժակ կոճապղպեղով թեյ խմել: Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է թեյի առաջին բաժակը խմել առավոտյան դատարկ ստամոքսին:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը