Կոճապղպեղով և սխտորով մածուկը կօգնի ձեզ մրսածության դեպքում․ Շատ պարզ և հրաշք միջոց


Կոճապղպեղի և սխտորի մածուկը՝ ամենահայտնի սոուսներից է հնդկական խոհանոցում։ Այն օգտագործվում է շատ ուտեստներ պատրաստելիս։
Եթե դուք ուզում եք իմանալ ևս մեկ լավ միջոց մրսածության դեմ և կարողանաք դիմանալ ձմեռային առողջական խնդիրենին, ապա իմացեք, որ այս մածուկը հենց այն է՝ ինչ ձեզ հարկավոր է։ Այն շատ պարզ և հեշտ է պատրաստվում և հիանալի պահպանվում է եթե դնեք սառնարանում։
Բաղադրիչներ՝
- 1/2 բաժակ մաքրած սխտոր,
- 1/2 բաժակ կոճապղպեղ, մաքրել և մանրացնել,
- 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
- 1/2 թեյի գդալ աղ։
Պատրաստումը՝
Մաքրել սխտորը և կոճապղպեղը։ Եթե դուք չունեք մանրացնող սարք, կարող եք քերել սխտորը և կոճապղպեղը մանր քերիչով, իսկ հետ խառնել միատարր զանգվածին յուղի և աղի հետ միասին։
Ուտեստի մեջ ավելացնելու համար օգտագործեք 1 թեյի գդալ այս մածուկից։ Տապակեք մածուկը թույլ կրակի վրա 20 վայրկյան, իսկ հետո ավելացրեք ձեր ուտեստի բաղադրիչները, մեր դեպքում դա մանր կտրատած սոխ է և բանջարեղեններ բրնձի հետ։ Մինչև այլ բաղադրիչներ ավելացնելը, հարկավոր է սպասել որպեսզի հում սխտորի հոտը ընդհանրապես չզգացվի։ Սառը ուտեստներ պատրաստելուց ևս կարելի է ավելացնել 1 թեյի գդալ այս մածուկից։
Կերեք կոճապղպեղի մածուկ և եղեք առողջ։
Աղբյուրը ՝ https://hayinfo.net/aroxjutyun/
