Կոճապղպեղի օգտակար հատկությունների շնորհիվ կարելի է լավացնել արյան շրջանառությունը և ազատվել ավելորդ ճարպերից

Դիտումներ 228
Կոճապղպեղի օգտակար հատկությունների շնորհիվ կարելի է լավացնել արյան շրջանառությունը և ազատվել ավելորդ ճարպերից

Կոճապղպեղի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը: just-lady կայքն առաջարկում է համեղ կոճապղպեղային թեյ, որը լավացնում է արյան շրջանառությունը, պաշտպանում է մրսածությունից, տաքացնում է, լավացնում է մարսողությունը, ջրիկացնում է արյունը:

Այս թեյը նաև օգտակար է աթերոսկլերոզի և հազի ժամանակ: Թեյն ակտիվացնում է նյութափոխանակությունը, ամրացնում է իմունիտետը: Հանում է շլակներն ու տոքսինները:

Այս թեյն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, սակայն դրանցից ամենակարևորն այն է, որ այս թեյը հանում է քնկոտությունն ու անհանգստությունը:

 

Բազաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ տանձի և կոճապղպեղի խառնուրդը մաքրում ու ամրացնում է օրգանիզմը: Քաղցր և հյութեղ տանձը հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք դրական են ազդում սրտանոթային և մարսողական համակարգերի վրա:

Կոճապղպեղի օգտակար հատկանիշների մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում:

Healthylivingstyle կայքն առաջարկում է տանձի և կոճապղպեղի  համադրություն, որը կօգնի մաքրել օրգանիզմը ավելորդ տոքսիններից և շլակներից: Բացի այդ, այս ըմպելիքն օրգանիզմին այդքան անհրաժեշտ վիտամինների հրաշալի աղբյուր է:

 

Հավանաբար բազմաթիվ միջոցներ եք օգտագործել ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, սակայն համոզվել եք, որ այդ միջոցները դադարեցնելուց անմիջապես հետո քաշը կրկին վերադառնում է: Այսօր healthyfoodhouse.com-ը ներկայացնում է բնական միջոց, որը կօգնի մոռանալ ճարպերի և ավելորդ կիլոգրամների մասին: Այս ըմպելիքը լավացնում է առողջությունն ու օգնում է այրել ավելորդ ճարպերը:

Կոճապղպեղի օգտակար հատկանիշները

Կոճապղպեղը հակաօքսիդանտների աղբյուր է: Հակաօքսիդանտներն անհրաժեշտ են օրգանիզմին՝ ազատ ռադիկալների դեմ պայքարելու համար: Բոլոր ոչ ստաբիլ մոլեկուլները, որոնք կարող են վնասել առողջությանը և հանգեցնել բարդ առողջական խնդիրների՝ ի հայտ են գալիս ազատ ռադիկալների պատճառով:

Ունի հզոր հակաբորբոքային հատկանիշներ

«Journal of Medicinal Food» ամսագրում տպագրված հոդվածում ասվում է, որ այս հրաշալի բանջարեղենը պարունակում է հզոր հակաբորբոքային տարրեր: Այդ իսկ պատճառով կոճապղպեղի հյութը լավագույնս պայքարում է բորբոքումների, ցավերի և հոդացավերի դեմ, հատկապես՝ օստեոարթրիտի և ռևմատիզմի ժամանակ:

Կոճապղպեղի ջուրը կարգավորում է խոլեստերինի մակարդակը

Կոճապղպեղը չափազանց օգտակար և արդյունավետ կերպով կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, որը կարող է հանգեցնել ճարպակալության և այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են՝ սրտի հիվանդություններն ու քաղցկեղի որոշ տեսակներ:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը