Կլասիկ թխվածքաբլիթների բաղադրատոմս առանց ձվի


Բաղադրիչներ
Ալյուր 130 գր
Ջուր 60մլ
Ձեթ 10 մլ
Շաքարավազ 30գր
Եգիպտացորենի օսլա 20 գր
Սոդա 0,5 թ․գ
Աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տաք ջրում հալացնել շաքարավազը և աղը։ Շաքարավազի քանակը կարելի է քչացնել։ Ավելացնել մնացած բաղադրիչներ և լավ խառնել։ Խմորը պետք է ստացվի չկպնող։
Խմորը փակել և թողնել հանգստանա 15 րոպե։
Գրտնակել խմորը 2 մմ հաստությամբ, եթե ցանկանում եք, որ թխվածքաբլիթնրը լինեն շերտավոր, ապա խմորը ծալում ենք և նորից գրտնակում։
Կտրատում ենք խմորը և դասավորում ջեռոցի մեջ։
Թխել օդով, 30 րոպե, 130-140 աստիճանում։
