Կիվի բուժիչ հատկանիշները կստիպեն Ձեզ ուտել այս միրգը ամեն օր
Կիվին պարունակում է վիտամիններ C, E և K։
Վիտամին С-ն 92 մգ է 100 գրամանոց կիվիում։
Այդ վիտամինը կիվիում 2-3 անգամ ավելի շատ է, քան կիտրոնում, կամ այլ ցիտրուսներում։
Վիտամին C-ն զգալիորեն բարձրացնում է օրգանիզմի պաշապանողականությունը ինֆեկցիաների և վիրուսների դեմ։
Դրանից բացի, այդ վիտամինը բարձրացնում է օրգանիզմում կոլագենների վերարտադրությունը և զգալիորեն դանդաղեցնում ծերանալու գործընթացը։
Այն նյութերը, որոնք պարունակում է այս պտուղը, բարերար ազդեցություն են թողնում սրտի աշխատանքի, նյութափոխանակության, մարսողության վրա:
Կիվին բարելավում է մարդու օրգանիզմի իմունային համակարգը, ունի հակաօքսիդանտային ազդեցություն, ակտիվացնում է ֆիզիկական աշխատունակությունը, նվազեցնում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը, օրգանիզմը մաքրում է զանազան տոքսիններից, օգտակար է շաքարային դիաբետ ունեցողների համար: