Կիտրոնով պատրաստվող այս միջոցը կօգնի ազատվել մարմնի վրայի բծերից


Այս չափազանց արդյունավետ բնական բաղադրատոմսը կօգնի մեղմել և վերացնել մաշկի ձգման արդյունքում առաջացող բծերը:
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի րոպե:
Բաղադրիչներ ՝
• 1 ճաշի գդալ շաքարավազ,
• 1 ճաշի գդալ գերչակի կամ ձիթապտղի յուղ,
• Կես կիտրոնի հյութ,
• Վիտամին E-ի մեկ պարկուճ:
Պատրաստռման եղանակը ՝
Բոլոր բաղադրիչները լավ խառնել: Շրջանաձև մերսումներով պատրաստի բաղադրատոմսը քսել մաշկին՝ մինչև այն ներծծվի: Նախընտրելի է օգտագործել մերսման խոզանակ, որն առավել կխթանի արյան շրջանառությունը մաշկի վնասված հատվածներում:
Կատարեք այս գործողությունն ամեն օր՝ 2-3 րոպե, մի քանի շաբաթ շարունակ և կունենաք առանց բծերի գեղեցիկ մաշկ:
